пятница, 27 июня 2014 г.

Հայրենիքիս



Հանուն հայրենի այս մի բուռ հողի,
Կյանքս ես կտա՛մ, ու… կապրեմ անմահ:
Հանուն հայրենի այս մի ումպ ջրի
Սիրտս ես կտամ, ու… կապրեմ սիրով:
Հանուն հայրենի կորած հողերի
Աչքերս կտամ, որ տեսնեմ նորեն:

Առանց Հայաստան


Առանց Հայաստան աշխարհը փուչ է,
Առանց հայրենիք ես ել անշունչ եմ:
Առանց Հայաստան հայրենիքն ի՞նչ է,
Առանց հայրենիք՝ ես էլ ոչինչ եմ:
Առանց Հայաստան, առանց հայ հողի,
Առանց հայրենիք հայը ոչինչ է:
Կուզեմ տեսնել իմ հայրենիքն հզոր,
Փարթամ, ծաղկուն, ճկուն ուռենու պես:

Ներշնչանքի աղբյուր


Ներշնչանքի աղբյուր է մեր
Արարատը ծեր, ալեհեր,
Արարատը՝ հայոց ազգից…
Այդքան հեռու և… այդքա՜ն մոտ:

Ներշնչանքի աղբյուր է և
Արաքսը մեր մայր ալևոր,
Արտասվում է Երասխը ծեր,
Արարատից իր բաժանված:

Ոգեշնչող աղբյուր են մեր
Վանքերը հի՜ն, սրբակերտ,
Որոնք պահե՜լ, պահպանել են
Հայոց ազգի հավատն անեղծ:

Ներշնչանքի աղբյուր է մեր պատմությունը,
Որ դարերում ունեցել է հերոս որդիք,
Ու՜… որ նրանք միշտ պաշտպանել,
Ու ընկել են հանուն ազգի ազատության:




Հայոց լեռներում


Հայոց լեռներում ներշնչվում եմ ես,
Հայոց աշխարհում՝ հայոց Արարատ,
Արարատ սարին՝ տապանը Նոյի,
Հայոց լեռներով ապրում եմ ես:
Հայոց աշխարհում ապրում է ազգը Մեծ նահապետի,
Հայոց լեռներում քերթվել է մեր քոչարին Հայկյան,
Հայոց լեռների գողտրիկ անկյունում
Ապրում է ազգը Մեծ նահապետի:
Հայոց լեռներում թորգոմազարմը հաղթել է Բելին,
Որ անկախ ապրի իր ազգը արի,
Հայոց լեռներում քերթվել է պատմությունը մեր,
Ու … կերտվում է մեր ազատությունն ու անկախությունը:

Բնությունն հայոց


Զարթնել է արդեն բնությունն հայոց
Վեհաշուք, պայծառ,
Գեղեցիկ է նա՝ բնությունն հայոց:
Գերվել եմ ես բնությամբ պայծառ,
Գերվել եմ նրա քնքուշ ծաղկունքով,
Բնակիչներով՝ հզոր ու ահեղ,
Գեղեցիկ է մեր բնությունն հայոց:
Հայոց բնության գողտրիկ անկյունում
Արարատը ծեր վեր է խոյանում,
Նա ամպ է քաղել երկնից մի պատառ
Եվ իր ճակատը դրանով ծածկել:

Կյանք


Ճանապարհն է մարդու երկար,
Իսկ կյանքը՝ կարճ է, ավա՜ղ,
Պետք է ապրել մարդավարի,
Վայրկյանները մեր կարճ կյանքի:
Մենք բոլորս հյուր ենք կյանքում,
Պետք է լինել բարի և զուսպ
Եվ այնպիսին, որ մեր արած
Բարի գործը հավետ հիշվի ապագայում՝
Մենք բոլորս հյուր ենք կյանքում:

Նաիրի


Երկիր Նաիրի՝ հզոր Հայաստան,
Մեր վե՜հ հայրենիք՝ քաջերի ոստան,
Ես քեզ կընծայեմ կյանքս անվարան,
Իմ վե՛հ հայրենիք, հզոր Հայաստան:
Հանուն քո խաղաղ բարգավաճմանը
Կզոհվեն քո քաջ զավակները գոռ,
Որ հավետ ապրի հայրենիքն իրենց,
Իմ վեհ Հայաստան՝ երկիր Նաիրի: