суббота, 28 июня 2014 г.

***

Ուզում եմ ապրել ու մեռնել այնպես,
Որ մահճիս առաջ մարդիկ շշնջան
Շշուկով իրար՝ ավա՜ղ շատ վաղ էր:
Իսկ ես հանգչելիս աշնան չոր քամուց
Չոր տերևի պես սոսափեմ հանգիստ
Ափսո՜ս, շա՜տ ափսոս ախ իմ սիրելիս,
Որ էլ չեմ տեսնի աչքերիդ փայլը
Արևից էլ վառ սիրտս ջերմացնող,
Հոգիս գուրգուրող ախ իմ սքանչելի,
Միակը դու իմ ողջ կյանքիս համար
Եվ դեռ ավելի…

Իմ աստվածուհուն

Դու իմ սիրո աստվածուհի,
Իմ աննման գեղեղցկուհի
Պաշտու՜մ եմ քեզ
Սիրտս շոյող ու ջերմացնող
Իմ թագուհի:
Խոնարհվում եմ սիրո հերո՛ս
Սիրատոչոր Պարիսի պես
Լույսիդ առջև ի՜մ Հեղինե,
Արևային քո ցոլքերի,
Ինձ կյանք տվող
Քո սիրասուն տեսքի առջև
Մեծ տիրուհի դու իմ սրտի,
Իմ հույզերի, իմ մտքերի
Աֆրոդիտե աստվածուհի…
Գերին եմ ես դարձել սիրուդ,
Գերին անհուշ քո զնդանում,
Անուշ սիրուց տառապում եմ,
Սիրուդ առջև ես անզոր եմ,
Քաղցր սիրո տառապանքի
Այդ նեկտարը վայելում եմ,
Սիրուդ առջև ես ճար չունեմ,
Ինչպե՞ս անեմ, ես ո՞նց վարվեմ,
Սիրտս հանե՞մ քեզ ընծայեմ,
Առանց այն էլ քոնն եմ դարձել…
Առանց սիրո ես ո՞նց ապրեմ,
Առանց սիրո ես կյանք չունեմ:
Կա՜մ… միգուցե ես քե՜զ գերեմ,
Սիրտդ վերցնեմ կամ փախցնեմ,
Հարդագողի ճամփով տանեմ
Ու քեզ չասեմ:
Ու, թե տեսնես դու փախցնող,
Սիրտդ ձեռքին կամ կրծքի տակ
Գողտրիկ պահած այդ պարմանուն,
Գուցե սիրե՜ս, գուցե տարվե՜ս,
Գուցե տրվես այն մե՜ծ սիրուն,
Որին վաղուց ե՜ս եմ տրվել,
Ու, տիրել եմ այդ աշխարհին,
Որպես հզոր աշխարհակալ,
Սակայն հավետ ես կմնամ
Աֆրոդիտե իմ սիրասուն
Պրոմեթևսի պես շղթայված,
Սիրուդ ամուր շղթաներով
Ժայռին գամված,
Ու թող ամեն արևի օր
Ինձ ծվատե արծիվն հզոր,
Հոգ չէ, անշու՛շտ,
Թո՛ղ ծվատե,
Միայն սերդ ես վայելեմ
Որպես անուշ մի մանանա
Ծվատումից հոգնած արդեն
Կապված ամուր շղթաներով…

***


Ամեն առավոտ, աստծո լույսի հետ,
Մասիսն է նայում բարձրունքից դեպ մեզ,
Հայացքը նրա սահում է մեր ներս՝
Դեպի սրտերն ու հոգիները մեր:
Ուզում է տեսնել Մասիսը մեր մեջ
Ամեն առավոտ, աստծո լույսի հետ
Լու՛յսն աստծո, լու՜յսն արդարության,
Մեր մեծ փափագը ազգասիրության,
Հայրենակարոտ ու հայրենատենչ
Իրեն կարոտող սրտեր անհամար:
Նայում է նա մեզ՝ նայում ինձ... ու քեզ,
Ընկեր իմ արի, բարեկամ բարի,
Իր ողջ մեծությամբ, վսեմ վեհությամբ,
Իր խորախորհուրդ ու խորաթափանց
Հայացքով անցնող դարերի խորքով,
Լցված լեգենդար մի իմաստնությամբ:
Այն իմաստնությամբ, որի համար են
Լույս աշխարհ եկել, գալի՛ս են, կգա՜ն
Բազում հայորդիք՝ հպա՜րտ քաջորդիք:
Գալիս են նրանք՝
Հանուն հայրենյաց հպարտ ապրելու,
Թշնամու թրից հանկարծ չընկնելու,
Այդ թրի տակով հանկարծ չանցնելու,
Հայի ապրելու ու հայ մնալու,
Հայոց մեր լեզվի հավետ ապրելու
Ու չկորչելու վեհ գործի համար:
Ու նայում է մեզ Մասիսը վերից՝
Հայոց բարձրանիստ իր Օլիմպոսից,
Զևսյան իր դեմքով, ահեղ հայացքով,
Կարծես ասում է. << ԱՐԹՆԱՑԻ՜Ր,
Հա՛յ ազգ, արդեն կորչում ես,
հեծիր նժույգդ Քուռկիկ ջալալի,
Կապիր պապերիդ թուրը Կեծակին,
Կապիր բազուկիդ Խաչը կապոտին,
Ու սուրա առա՜ջ, արշավիր ահե՜ղ,
Քշիր թշնամյաց հորդաների դեմ,
Ապրեցրու դու քեզ, ինձ էլ դարձրու
Հայրենի օջախ,
Մի՞թե պանդուխտ եմ հավերժ մնալու>>:
Ու այսպես, ահա՛, ամեն առավոտ,
Ամեն աստծո օր, բարի լույսի հետ,
Ա՛յս է մեզ շեշտում, ա՜յս է թելադրում
Մեր Մեծ Մասիսը՝ հայացքով ահեղ
Նայելով վերից, հայոց բարձրանիստ
Իր Օլիմպոսից:

Ամեն առավոտ


Ամեն առավոտ, ինչպես և այսօր,
Նայելով չքնաղ տեսքին արևի,
Մտածում եմ ես, որ չքնաղ կույս է
Վերից ինձ նայում,
Բայց, երբ ուզում եմ ես նրան նայել,
Նրա հիասքանչ տեսքով հիանալ,
Անվերջ ծակում է, կուրացնում է նա,
Կարծես ասում է.
<< Մարդկային աչքին անտես թող մնա
Մերկությունը իմ, չքնաղ իմ տեսքը,
Տեսքս երկնային>>,
Ու ինձ թվում է... նա ինձ տիրում է,
Հոգիս ու միտքս, մարմինս հողե
Լույսով է լեցնում, Աստծո լույսով,
Որը հոգեղեն, բայց նաև անչափ
Շոշափելի է դառնում ինձ համար:
Եվ ես ձգտում եմ նոր բարձրունքների,
Դեպի հորիզոն, որից ես այնկողմ
Չգիտեմ ինչ է ինձ, անկեղծ, սպասվում,
Բայց ես ձգտում եմ, ես սլանում եմ
Դեպի Արևը, Արևն արարիչ... 


Ամեն արշալույս


Ամեն արշալույս սարերից անդին
Վեր է բարձրանում արևը այս հին,
Ապոլոնն անմահ վեր է սլանում...
Երկնքին հասնում, աշխարհին տիրում,
Համայն աշխարհը հրեղեն լույսով
Ցողում, մյուռոնում,
Նոր հույս է բերում մարդկությանն համայն,
Ապրելու ձիրք է նորից նա տալիս,
Նորից ծնվում է անմեղ մի մանուկ,
Աշխարհին այս հին նոր լույս է բերում:
Վեր է խոյանում կյանքը թմբիրից,
Ինչպես մի փյունիկ՝ հանգած մոխիրից:
Սկսվում է ընթացքն հավիտենական:
Բնության գրկում տաքուկ մի քարի
Փոքրիկ մողեսն է ջերմություն առնում
Հրեղեն գնդից,
Թիթեռն է կայտառ նեկտար հավաքում,
Մայր բնությունն է կամաց արթնանում:
Եվ այսպես, ահա՛, ամեն արարած,
Արարչի լույսին անչափ կարոտած,
Փարվում է նրա շքեղ շողերին,
Ջերմություն առնում, օրհնություն ստանում
Արարչից սիրող աշխարհին տիրող,
Մարդկանց պաշտպանող...

Ես սիրում եմ իմ երկիրը հնամյա



Ես սիրում եմ իմ երկիրը հնամյա,
Ամե՜ն մի քարը, ծաղիկը՜ նրա,
Երկինքը կապու՜յտ, հանդերը՝ զմրու՜խտ,
Լեռները՝ հզոր հայկյան աժդահա՛:
Սիրտս տենչու՜մ է, հրով է լցվում,
Հայրենյաց երկրի սիրով է ծփում,
Մտքերիս ծովում քո նավն է լողում՝
Իմ Սեր-հայրենիք, իմ նվիրական
Դու մեծ գաղափար, ապրելու ձգտում:
Կյանք կա… ապրում են առանց հայրենիք,
Նրանից զատված, նրանից բաժան…
Դժգույն է ապրել այդպիսի կյանքով,
Առանց քեզ ապրելն իրոք ունայն է,
Անպտուղ ծառ է կյանքն առանց քեզ:
Սակայն ի՞նչ ասեմ, ախր… ի՜նչ անեմ,
Սիրտս է ցավու՜մ, հոգիս է լալի՛ս,
Երբ քեզ տեսնում եմ չքնաղ Հայաստան
Երկիր Նաիրյան… Ցնցոտիավոր…
Հարց եմ քեզ տալիս ով հայ արիացի,
Ի՞նչ է պետք անել, կարո՞ղ ենք անել
Այն ամեն ինչը ինչ պետք է անենք
Այս հողի համար, մեր երկրի համար,
Հայի ապրելու, հավերժանալու,
Նախնյաց մեծ փառքին արժանանալու,
Լուսե ապագան կերտելու համար:
Կարո՞ղ ենք անել, կարո՛ղ ենք՝ կանե՛նք,
Իսկ մենք ի՞նչ կանենք,
Մենք կպայքարենք մեր իսկ դեմ մարդի՛կ,
Մենք մե՜զ կփոխենք գաղափարապե՛ս,
Երդու՜մ մենք կտանք
Աստված Վահագնին, Հայկին նախահայր,
Որ հայ կմնանք, որ Հա՜յ կդառնանք,
Անվանն արժանի, նրանց արժանի,
Հետնորդը նրանց,
Լույսի որդիներ կլինենք հավետ,
Ու, մե՛նք կկերտենք ապագան լուսե,
Մեր ազգի համար, հայ փառքի համար:

Դժվարություն!!! Այն դրվում է մարդու առջև որպես անհաղթահարելի խնդիր և, որի հաղթահարման արդյունքում մարդը կատարելագործվում է: Ժամանակակից կյանքում տեղ պետք է ունենա միայն ուժեղը, քանզի նա իր փորձով ցույց է տալիս, որ նա է լավագույնը:


Կնոջը տրված գեղեցկության և հմայքի իրավունքն ամենազորեղ իրավունքն է, որի առջև մյուս բոլոր իրավունքները սոսկ պարտականություն են:


Կնոջը տրված գեղեցկության և հմայքի իրավունքն ամենազորեղ իրավունքն է, որի առջև մյուս բոլոր իրավունքները սոսկ պարտականություն են:
Մահն ամենևին սարսափելի չէ: Չեմ կարծում, որ արժե վախենալ մահվանից: Մահն ընդամենը մի դուռ է: Դու՛ռ, դեպի անհայտություն: Կյանքում, կարծում եմ, պետք է վահենալ միայն սկսած գործը կիսատ թողնելուց, մինչև անհայտության դռանը հասնելը:

մարդկային չստացված էվոլյուցիա


Զայրանում եմ ես աշխարհի վրա,
Ու մարդկանց վրա՝ մարդկանց անհոգի,
Որոնք անցնելով խորքով դարերի,
Այդպես էլ կապկից մարդիկ չդարձան:
Մարդ եղեք մարդիկ, մարդն է կարևոր,
Մարդկության մեջ են գանձերն աշխարհի,
Մաղձն ու նախանձն են սև օձի նման
Ձեր պարանոցին փաթաթված խեղդում,
Չեն թողնում շնչել,
Բարության լույսով հոգին ձեր լցնել:
Կյանքը հավերժ չէ աշխարհի վրա,
Չափազանց կարճ է կյանքը մարդկային,
Որպեսզի ապրենք չարությամբ լցված,
Չարության լծին լծված, շղթայված:
Ամենից առաջ և ամենից վեր
Մարդ եղեք մարդիկ,
Մարդն է կարևոր աշխարհիս վրա…

Վայրկյանը


Վայրկյանն է հզոր, վայրկյանն է ուժեղ,
Վայրկյանն է շրջում անիվը բախտի,
Վայրկյանն է տանում մարդկանց
Դեպ վախճան,
Վայրկյանն է տալիս մարդկանց
Նաև կյանք,
Բայց կյանքից ավել՝ գործեր արժանի,
Վայրկյանն է տանում դեպ հավերժացում,
Իր հետ ապրեցնում, իր հետ մեծարում,
Դարձնում է լեգենդ, մի ասք փառահեղ,
Նաև ստորացնում դարձնում է մժեղ,
Հանճարից՝ անճա՛ր, անճարից՝ հանճա՜ր
Կարող է դարձնել,
Հենց նա է լցնում մեր կյանքը լույսով
Դարձնում է կյանքը կտավ մի շքեղ
Եվ կամ դարձնում է մի լաթ շատ անպետք,
Վայրկյանն է հզոր, վայրկյանն է ուժեղ,
Կյանք է վայրկյանը, վայրկյանը կյանք է...





пятница, 27 июня 2014 г.

Հարգելի ընթերցող, ժամանակակից աշխարհում ամեն ինչ իրար է խառնվել: Մարդկանց մի ստվար մասը իրենց զգացմունքներում վայրենաբարո և պրիմիտիվ են դարձել: Նվիրական հույզերն ու զգացմունքները միտում ունեն խեղաթյուրվելու, ինչն, անշուշտ, ցավալիորեն բացասական ազդեցություն է թողնում միջանձնային հարաբերությունների վրա: Սույն ստեղծագործությամբ ես ոչ միայն նպատակ ունեմ արտահայտելու իմ հոգու և սրտի գողտրիկ անկյունում ամփոփված զգացմունքները, այլև իմ փոքրիկ ավանդն ունենալու մարդկային ամենասուրբ զգացմունքների վեհացման ու սրբացման ամրապնդման , հասարակության ինքնամաքրման ու ազնվացման, ինչպես նաև կատարելագործման և դաստիարակության գործում: Քանի որ կատարելագործվել, ազնվանալ կարելի է միայն արվեստին հաղորդակցվելու, դրանով դաստիարակվելու դեպքում:


Սերը քո մաքուր…

Սերդ մաքուր է, օդի պես զուլալ,
Ջրի պես կայտառ, կյանքով է լեցուն,
Հրի պես թեժ է՝ սիրտս է այրում,
Հոգիս փոթորկում, հույզեր արթնացնում,
Մրրիկի նման ջնջու՜մ, ավերու՜մ,
Պայծառ մտքերս սրտիս գերին է
Նա ընդմիշտ դարձնում:
Սերդ՝ օդի պես թեթև՜,
Շնչուղիներովս ներս է թափանցում, արյանս խառնվում,
Նոր կյա՜նք է տալիս, ապրելու ձգտու՛մ,
Ստեղծագործելու՛, սիրով ապրելու՛,
Սիրով տարվելու՛, սիրուց տանջվելու՛
Մի մե՜ծ նվիրում:
Ուզում եմ սերդ վայելել անհագ,
Ուզում եմ բույրդ շնչել անսպառ,
Ուզում եմ գրկել իրանդ բարակ,
Գգվել ջերմագին, սիրտը քո այրել,
Սիրո ջերմ հրով իմ Սե՜ր թանկագին:
Չզգա՜լ, թե ինչպես անցնում է կյանքը,
Զգալ միա՜յն քեզ, մարմինը քո զգալ,
Սրտիդ տրոփը, նվիրական փափագը սրտիդ
Ուզում եմ ես զգալ միա՜յն, միմիա՜յն:
Ապրել եմ ուզում քո մաքուր սիրով,
Տարվել այդ սիրու՜ց, տրվել այդ սիրու՜ն,
Մեռնել այդ սիրուց…
Սուզվել այդ սիրո վարարուն գետում,
Ապրել ու շնչել, սիրել ու մեռնե՜լ
Միա՜յն, միմիա՜յն քո սիրո գետում:





Սիրտս կանչում է




Սիրտս կանչում է, լեռներն է գնում,
Կանաչ հանդերում իր սերն է տենչում,
Գարունն է եկել, ծաղկունքն է բացվել…
Սիրո հրով է իմ սիրտը այրվել,
Գունեղ մի թիթեռ ուզում եմ լինել,
Ծաղիկ առ ծաղիկ թռչել ու արբել,
Գարնան արբումով ուզում եմ տարվել,
Իմ մաքուր սիրով ուզում եմ սիրել,
Սիրել ու սիրվել, ու սիրով տարվել,
Ու անմնացորդ…
Դատարկվել ինչպես գինով լի գավաթ,
Դատարկել սերս սրտում քո անգին,
Ու նաև լցվել… սիրով թանկագին
Հանց վիհ մի խորին:
Արի թևանցուկ քայլենք հանդերով,
Ծաղիկ քաղելով ու տաղ ասելով,
Սեյրան մենք անենք անհուշ տրվելով,
Գարնան այս օրով, անուշ արբումով:



Կարոտով


ԾՆՎԵԼ ԵՄ ԵՍ ԱՇԽԱՐՀ ԵԿԵԼ,
ԿԱՐՈՏՈՎ ԵՄ ՍՆՈՒՆԴ ԱՌԵԼ,
ՈՒ… ԿԱՐՈՏՈՎ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՄ,
ԲԱՅՑ ԿԱՐՈՏԻՆ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՄ:

ԿԱՐՈՏՈՎ ԵՍ ՊԻՏԻ ԿՌՎԵՄ,
ԿԱՐՈՏՈՎ ԵՍ ՊԻՏԻ ԱՌՆԵՄ,
ԿԱՐՈՏԻՆ ԵՍ ՊԻՏԻ ԽԵՂԴԵՄ,
ԵՎ ՄԱՍԻՍՍ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՄ:

ՊԱՅԾԱՌ ԼՈՒՅՍՈՎ, ԱՊԱԳԱՅՈՎ,
ՈՒՐԱԽ ՍՐՏՈՎ ՈՒ ՀԱՅԱՑՔՈՎ,
ՊԱՅԾԱՌ ՄՏՔՈՎ ՈՒ ԿԱՐՈՏՈՎ
ՊԻՏԻ ԱՌՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ:

ՊԻՏԻ ԿՌՎԵՄ ԵՍ ԿՈՐՈՎԻ,
ԹՈՂ ՀԱՅ ԱԶԳԸ ՓԱՌԱՎՈՐՎԻ,
ԻՍԿ ԹՇՆԱՄԻՆ` ԻՍՊԱՌ ՋՆՋՎԻ:

***


ՀԵ~Յ ԻՄ ՔԱՋ ԵՐԿԻՐ, ԻՆՉ ԵՍ ԿԾԿՎԵԼ,
ԻՆՉՈ՟Ւ ԵՍ ԴԱՐՁԵԼ ՉՔԱՎՈՐ ԱՀԵԼ:
ԱՅՈ՛ ԴՈՒ ԾԵՐ ԵՍ, ԴՈՒ ԾԵՐ ԵՍ, ԱՀԵԼ,
ԲԱՅՑ ՈՉ ՉՔԱՎՈՐ,ՙ ԲԱՅՑ ՈՉ ՄՈՒՐԱՑՈՂ:

ԴՈՒ ԲԻԲԼԻԱԿԱՆ ՄԵՐ ԼԵՌԱՆ ՆՄԱՆ
ԿԱՆԳՈՒՆ ԵՍ, ՀԱՎԵ՛ՐԺ,
ԴՈՒ ՀԶՈՐ ԵՍ ԻՆՉՊԵՍ ՀՍԿԱՆ ԱՅՆ,
ՈՐ ՊԱՀՈՒՄ ԷՐ ԵՐԿԻՆՔԸ ՀԱՄԱՅՆ:

ԲԱՅՑ ԴՈՒ ՋԱՀԵԼ ԵՍ, ԴՈՒ ԴԵՌ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՍ,
ԴՈՒ ՊԻՏԻ ՀԱՍՆԵՍ ՕՐԵՐԻՆ ԼՈՒՍԵ
ԵՐԲ ԴՈՒ ԿՏԵՍՆԵՍ ԱՇԽԱՐՀԸ ՀԱՄԱՅՆ
ԱՍՏԾՈ ԼՈՒՅՍՈՎ ՕԾՎԱԾ, ՓԱՐԱՏՎԱԾ:

ԱՅՈ՛, ԵՍ ԳԻՏԵՄ, ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ,
ՈՐ ԱՅՍ ԴԱՐԵՐԻ ԿԱԾԱՆՈՎ ԱՆՏԵՍ,
ՀԱՆԴԱՐՏ ՃԵՄԵԼՈՎ ԴՈՒ ԴԵՌ ԿՔԱՅԼԵՍ,
ԵՎ ԴՈՒ ԿՏԵՍՆԵՍ ՕՐԵՐԸ ԼՈՒՍԵ:

ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԱՍԵՄ, ԱԽ ԻՆՉՊԵ՜Ս ՉԱՍԵՄ,
ԵՐԱՆԻ ՆՐԱՆՑ ՈՎՔԵՐ ԿՏԵՍՆԵՆ ՕՐԵՐԴ ԼՈՒՍԵ,
ՍԻՐՈ՜, ՀԱՎԱՏԻ,ԱՊԱԳԱՆ ԼՈՒՍԵ,
ԵՐԲ ԷԼ ՉԵՆ ԼԻՆԻ ՔԵԶ ԿԵՂԵՔՈՂՆԵՐ:

ԵՐԱՆԻ ՆՐԱՆ ՈՎ ԿՀԱՍԿԱՆԱ ՔՈ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ,
ՈՒ ՉԻ ԱՏԻ ՔԵԶ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ՊԵՍ,
ԵՐԱՆԻ ՆՐԱՆ ՈՎ ԴԵՌ ԿՍԻՐԻ ՈՒ ԿՊԱՇՏԻ ՔԵԶ,
ՀԱՐԱԶԱՏ ՄՈՐ ՊԵՍ, ՀԱՐԱԶԱՏ ՀՈՐ ՊԵՍ,
Ի~Մ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԶՈ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆ:






***



ՍԵՎ ՈՒ ՄՈՒԹ ԱՄՊԵՐՆ ԻՋԱՆ ՄԱՍԻՍԻՆ,
ԴԱՆԱՅԱՆ ՍՈՒՐԸ ԿԱԽՎԵՑ ՄԵՐ ԳԼԽԻՆ,
ՆՈՐԻՑ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵՐ ԱԶԳԻՆ,
ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶԱՆ ՈՒ ՄԵԾ ԵՐԿՐԻՆ:

ՀԱՅ ԱԶԳ ԴՈՒ ՆՄԱՆ ԵՍ ԱՐՋԻ,
ՀԶՈՐ ՄԻ ԱՐՋԻ, ՈՐ ՏԱՆԵԼ ԳԻՏԵ,
ՍԱԿԱՅՆ ԻՄԱՑԻ՛Ր ԴՈՒ ՉԵՍ ՄԵՂԱՎՈՐ,
ՔԵԶ ԱՍՏՎԱԾ ՍՏԵՂԾԵԼ Է ԱՅԴՊԵՍ:

ԴՈՒ ՏԱՆԵ~Լ ԳԻՏԵՍ, ՄԱՔԱՌԵ~Լ ԳԻՏԵՍ,
ՔՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՍԿ ՄԱՔԱՌՈՒՄ Է,
ԱՆՑԵԼ ԵՍ ԴԱՐԵՐ, ՏԵՍԵԼ ՇԱՏ ՑԱՎԵՐ,
ՈՒ ԴԵՌ ՇԱՏ ԿԱՆՑՆԵՍ ՈՒ ԴԵՌ ԿՏԵՍՆԵՍ:

ԲԱՅՑ ՈՒՄՆ Է ԴԱ ՊԵՏՔ, ՔՈ ՄԱՔԱՌԵԼԸ,
ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՇ ՏԱԼ… ԲԱ~Վ Է, ԲԱ~Վ,
ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ Է ՄԵԶ ՊԵՏՔ,
ԲԱՎ Է ԱՊՐԵՆՔ ՑԱՔՈՒՑՐԻՎ:

ԽԵԼՔ ԷԼ ՈՒՆԵՆՔ, ՈՒԺ ԷԼ ՈՒՆԵՆՔ,
ԿՈՐՈՎ, ԵՌԱՆԴ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԱՎԵԼԻ,
ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ,
ՄԻԱՍՆԱԲԱՐ ՀԱՅՈՑ ԷՐԳՐԻՆ ՄԵՆՔ ԿՀԱՍՆԵՆՔ:

Քայլում ես դու փողոցով


Քայլում ես դու փողոցով,
Հազարանազ քայլվածքով,
Ձյունն է իջնում նազանքով,
Նա իջնում է մեր վրա,
ԵՎ ծածկում է աշխարհն այս մեղավոր,
Անմեղությամբ իր ճերմակ:
Նայում եմ քեզ, հիանում,
Ակամայից մտածում,
-Հրեշտակին թևերն էին պակասում...
Անիրական այս լեգենդում,
Դու իրական աստվածուհի,
Ձյունի մշուշ - մառախուղում,
Դու ոսկեշող մի արեգակ,
Փայլերով քո հազարերանգ ճառագում ես,
Լույս ես սփռում շուրջդ համայն,
Լուսավորում մթությունը հոգու անգամ...
Իսկ ձյունն իր երգն է երգում,
Հանդարտորեն իջնելով,
Պար է գալիս նազանքով,
ԵՎ ես լեցուն հիացմունքով,
Ոգեշնչմամբ անսահման,
Այս տողերն եմ քեզ գրում,
Գեղեցկուհի, արևի շող աննման...



В ночной темноте


Сижу… на улице ночь,
В ночи видна
лишь свет моего окна,
и сквозь ночную темноту,
ищу я взгляд мне знакомый!

Ищу я взгляд мной любымий,
Твой взгляд ищу я лубимая,
Ты далека, и не видна,
Но я то знаю, милая моя,
Что ты не спишь,
И смотришь из окна!!!

И я слушаю сквозь ночную темноту,
Как рассказывает мне дождь,
О той красивой, о той прекрасной,
Что смотрела из окна и думала…
Думала только про меня…

Ей богу, милая моя, бесценная ты моя,
Не угаснет никогда в моих глазах твои глаза,
Под грудью не угаснет тот огонь,
Который ты своей невинностью сожгла…

И пусть пройдуть хоть года,
Буду любить лишь тебя…
Мое сердце под твоими ногами,
А я, как бессильный любви вояка,
Приклоняю свои колени,
Пред божественную красатою…

Хочешь убей, разрежь на части мое сердце,
Оно полюбил лишь тебя,
И если ты убешь меня,
Мое сердце будет рыдать, что ты ушла…
Любовь моя!!!



Կգա ժամանակ...


Կգա ժամանակ և ես չեմ լինի,
Իսկ ի՞նչ կթողնեմ ես ինձնից հետո,
Միայն երկու տո՞ղ,
Սրտիցս բխած մի երկու քառյա՞կ…

Սե՜րս կթողնեմ ես մարդկությանը,
Սի՜րտս կթողնեմ սիրահարներին,
Երգելու համար սիրո քառյակներ,
Կանցնե՜մ, կգնա՜մ… բոլորի նման:

Բայց ես կմնա՞մ… այո՛ կմնամ,
Նրանց շուրթերին ովքեր կըերգեն,
Կսիրեն, կապրեն ու դեռ կերազեն:

Մի՞թե կհիշեն ապրողները ինձ,
Մի՞թե կհիշեն, որ բացել եմ սիրտս,
Լի սեղանի պես ես նրանց առաջ,
Թող որ չհիշեն, թող ինձ մոռանան:

Թող որ գեթ սիրեն, սիրով էլ ապրեն,
Սիրելը կյանք է, ապրելը՝ սիրել…
Դուք ինձ ներեցեք… հռետոր չեմ ես …
Սիրո գերի եմ, սիրո ծովում ծովահեն եմ ես…

Ночь спустилась



Ночь cпустилась,
Вышла полная луна,
Под луною стою один,
Один как волк одиночка…
И в темноте я ночном
Ищу я взор мне знакомый,
Ищу тебя любовь моя,
Моя прекрассная царица…
Я для тебя спою романс,
Романс про большую
Любовь мою.
Про то как ждал и буду ждать
Любовь моя бесценная…
Спою про то… под окошком
Я твоим…
Как свяшенна и чиста любовь моя,
С надеждой что ты поймешь,
Что услышишь ты меня,
Что… полюбишь ты меня,
Меня - парня молодого,
Меня... Ромео своего …
О! Джулиетта ты моя…
Отдам я сердце свое тебе,
Пусть освещает оно дорогу твою ко мне,
Как сердце Данко,
Как жгучье пламье великой истории любви!!!
С той надеждой, что попадешь ты в обьятия мои!!!
О девица!!! О героинья любви истории моей!!!




Չքնաղ է նա




Չքնաղ է նա ինչպես փերի,
Աչքեր ունի նման մթին գիշերների,
Հայացքս իր նայվածքի մեջ կկորչի,
Ա՜խ սիրելիս ինձ դարձրել է մի գերի:

Քայլվածք ունի նա մարալի,
Շորորալով սիրտս տեղից կհանի,
Իր նայվածքով իրեն գերի կտանի,
Ախ անզոր եմ, հոգիս տեղից կհանի:

Խենթացել եմ, սիրահար եմ,
Քեզ գրկելու փափագ ունեմ,
Սրտիս սեղմել, սիրո հրով,
Քեզ այրելու փափագ ունեմ:

Գիշերները ես քուն չունեմ,
Հանգիստ, դադար կորցրել եմ,
Աշխարհից ես կտրվել եմ,
Սիրո անհուն եթերի մեջ վերացել եմ:

Զոր ու գիշեր երազում եմ սեղմել կրծքիս,
Սիրո մասին պատմել, հոգիս
Սիրո անշեջ խարույկի մոտ նստես կողքիս,
Շուրթերը իմ համբույրդ առնեն նազելիս:

Երազում եմ բռնել ձեռքը քո շարմաղ,
Համբուրել այն ու շուրթերով սիրատենչ
Նուրբ գգվանքով բոցավառել սիրո հուրը սրտիդ մեջ,
Սիրտդ այրել սիրո հրով միշտ անշեջ:

Երանի թե արժանանամ քո սիրուն,
Երդվո՛ւմ եմ, էլ չեմ ասի երանի՜
Ու թե ասեմ երանի՜լոկ միայն ինձ,
Որ սիրել եմ քեզ պես սիրուն մարալի:



Ա՜խ այդ սերը



Ա~Խ ԴՈՒ ԻՄ ՍԻՐՏ, ԿԱՆԳՆԻ՛Ր,
ՄԻ՛ ԲԱԲԱԽԻՐ ԱՅԴՔԱՆ ՈՒԺԳԻՆ,
ԱՅԴՔԱՆ ՈՒԺԳԻՆ ՄԻ ԲԱԲԱԽԻՐ,
ԴՈՒ ԿԱՐՈՂ Է ՊԱՅԹԵՍ ՀԱՆԿԱՐԾ:

ԱԽՐ ԻՆՉՊԵՍ ՉԲԱԲԱԽԵՍ,
ԱԽՐ ԻՆՉՊԵՍ ԴՈՒ ՉՊԱՅԹԵՍ,
ԵՐԲ ՍԵՐՆ ԱՆԿՈՉ ՀՅՈՒՐ Է ԵԿԵԼ,
Ա~Խ… ԱՅԴ ՍԵՐԸ…

ԳԼԽԱՑԱՎԱՆՔ Է ԱՅԴ ՍԵՐԸ,
ՈՒՐԻՇ… ՈՉԻ՛ՆՉ,
ԴԱՌԸ ՑԱՎ Է Ա~Խ ԱՅԴ ՍԵՐԸ,
ՈՒՐԻՇ… ՈՉԻ՛ՆՉ:

ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ Է Ա~Խ ԱՅԴ ՍԵՐԸ,
ՈՒՐԻՇ… ՈՉԻ՛ՆՉ,
ՄԵԾ ՑՆԾՈՒԹՅՈՒՆ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՅԴ ՍԵՐԸ,
ՈՒՐԻ~Շ… ՈՉԻ՛ՆՉ:

ԱՄԵ~Ն ԻՆՉ Է ԱԽ ԱՅԴ ՍԵՐԸ,
ՈՒՐԻ~Շ… ՈՉԻ՛ՆՉ,
ՑՆԾԱ՛, ՊԱՅԹԻ~Ր ՈՎ ԴՈՒ ԻՄ ՍԻՐՏ,
Ա~Խ ԱՅԴ ՍԵՐՆ Է ՔԵԶ ՀՅՈՒՐ ԵԿԵԼ:

Չեմ ուզում


ՉԵ՛Մ ՈՒԶՈՒՄ ԱՊՐԵԼ ՈՒ ԷԼ ՏԱՌԱՊԵԼ,
ՉԵ՛Մ ՈՒԶՈՒՄ ԱՅՐՎԵԼ ՈՒ ԲՈՑԱՎԱՌՎԵԼ,
ՉԵ՛Մ ՈՒԶՈՒՄ ԱՆՀՈՒՆ ՔՈ ՍԻՐՈՎ ՏԱՐՎԵԼ,
ՈՒԶՈՒՄ ԵՄ ԳԺՎԵ~Լ ՈՒ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ:

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԳԺՎԵԼ ԱՅՆ ՊԱՐԶ ՊԱՏՃԱՌՈՎ,
ՈՐ ԷԼ ՉԵ՛Մ ՈՒԶՈՒՄ ՏԱՌԱՊԵԼ ՍԻՐՈՎ,
ՈՒԶՈՒՄ ԵՄ ՉԱ՛ՊՐԵԼ, ՉԱ՛ՅՐՎԵԼ ԱՅՆ ՀՐՈՎ,
ՈՐ ԱՐԹՆԱՑՐԵՑԻՐ ԴՈՒ ԱՐԴԱՐ ՁԵՌՔՈՎ:

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՑՆԴԵ~Լ, ՎԵՐԱՆԱԼ ԴԵՐԵՎ,
ՔՇՎԵԼ ՍՈՒՐ ՔԱՄՈՒՑ ԻՆՉՊԵՍ ՉՈՐ ՏԵՐԵՎ,
ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԽԱՇԱՄ` ՈՏՔԵՐԻԴ ՆԵՐՔԵՎ,
ԱՅԼԵՎՍ ՉԱՊՐԵԼ ՈՒ ՉՏԱՌԱՊԵԼ:

ԲԱՅՑ ՔՈ ՊԱՏՃԱՌՈՎ,ԴԵ ԱՐԻ ՈՒ ՏԵ՛Ս,
ԿԱՐԾԵՍ ԼԻՆԵՄ ԵՍ ՈՒՂԻՂ ԵՐԿՈՒ ԿԵ՛Ս,
ՄԻ ԿԵՍԸ ՍԻ~ՐՏՍ Է, ՄԻ ԿԵՍԸ` ՄԻ՛ՏՔՍ,
ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ ԵՄ ԵՍ:

ՍԻՐՏՍ ԱՍՈՒՄ Է ՍԻՐԻՐ ԴՈ՛Ւ, ՏԱՐՎԻ~Ր,
ՄԻՏՔՍ ԱՍՈՒՄ Է ԴԵ~, ՄԻ՛ ՑՆՈՐՎԻՐ,
ՍԻՐՏՍ ԱՍՈՒՄ Է ՎԱՌՎԻ՛Ր ԴՈՒ, ԱՅՐՎԻ~Ր,
ՄԻՏՔՍ ԱՍՈՒՄ Է ԷԼԻ ԳԺՎԵՑԻ՟Ր:

ԵՎ ԱՅՍՊԵՍ ԱՀԱ ԵՐԿՈՒ ԿՐԱԿՆԵՐ
ՏԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՈԳԻՍ ՄՏՔԵՐՈՎ ՏԱՐԲԵՐ,
ԻՍԿ ԵՍ ՉԳԻՏԵՄ ԻՆՉՊԵՍ ԿՎԱՐՎԵՐ,
ԻՄԱՍՏՈՒՆՆ ԱՆԳԱ~Մ ԾԵՐ ՈՒ ԱԼԵՀԵՐ:

ԵՎ Ի՟ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄՏՔՈՎ ՀԶՈՐԻՍ,
ՍԻՐՈՎ ԼԻ ՍՐՏՈՎ ԱՅՍ ԽԵՂՃ ՊԱՏԱՆՈՒՍ,
ԵԹԵ Ո՛Չ ԱՅՐՎԵԼ ՍԻՐՈՒՑԴ ԱՆՀՈՒՅՍ,
ՓԱՓԱԳԵԼ ԱՆՎԵՐՋ ԽԵԼԱԳԱՐ ՄԻ ԼՈՒՅՍ:

Ի՞նչ է ինձ մնում


ԻՆՉ Է ԻՆՁ ՄՆՈՒՄ`ԵԹԵ ՈՉ ՍԻՐԵԼ,
ՍԻՐԵԼՈՒՑ` ԱՅՐՎԵԼ,
ԱՅՐՎԵԼՈՒՑ` ԾԽԱԼ,
ԾԽԱԼՈՒՑ… ԾԽԱԼ, ՈՒ ԲՈՑԱՎԱՌՎԵԼ:

ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄԵՌՆԵԼ, ԿԱՄ ԷԼ ԹՈՇՆԵԼ,
ԱՅԼ ՊԵՏՔ Է ՀԱՌՆԵԼ, ՊԵՏՔ Է ԴԱԼԱՐԵԼ,
ԻՆՉՊԵՍ ՓՅՈՒՆԻԿԸ, ԻՆՉՊԵՍ ԾԱՂԻԿԸ,
ՔՈ ՍԻՐՈՎ ԱՅՐՎԵԼ, ՔՈ ՍԻՐՈՎ ՏԱՐՎԵԼ:

ՈՒ ՆՈՐԻՑ ԾԽԱԼ, ԱՊՐԵԼ ԱՆԴԱԴՐՈՒՄ,
ՔՈ ՍԻՐՈ ՀԱՄԱՐ ԱՊՐԵԼ ՄԻՇՏ ԽՆԴՈՒՄ,
ԴԱՌՆԱԼ ԽԵԼԱԳԱՐ, ՑՆԴԱԾ ՄՈԼԱԳԱՐ,
ՈՒ ՆՈՐԻՑ ԱՅՐՎԵԼ ՈՒ ԲՈՑԱՎԱՌՎԵԼ:

ԻՆՉ Է ՄՆՈՒՄ ԻՆՁ, ԵԹԵ ՈՉ ԱՅՐՎԵԼ
ՈՒ ԱՅԴ ԱՅՐՈՒՄԻՑ ՃԱՌԱԳԵԼ ՔԵԶ ԼՈՒՅՍ,
ՃԱՌԱԳԵԼ ՔԵԶ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԹԻՆ,
ՈՐ ՀԱՍՏԱՏ ՔԱՅԼԵՍ ԴՈՒ ԱՌԱՆՑ ՎԱՐԱՆ:

ՈՒ ԹԵԵՎ ԱՅՐՎԵՄ, ԱՅՐՎԵԼՈՎ` ՄԱՐԵՄ,
ԵՍ ՉԵՄ ՏՐՏՆՋԱ, ԵՍ ԻՍՊԱՌ ԿԱՅՐՎԵՄ,
ՔԵԶ ՀԱՄԱՐ ԻՄ ՍԵՐ ԵՍ ՀԱՐ ԿԾԽԱՄ,
ՈՒ ԿԹԵԺԱՆԱՄ ԻՆՉՊԵՍ ՄԻ ՔՈՒՐԱ:
ԿԴԱՌՆԱՄ ՁԵՌՔԻԴ ԱՀԱԳԻՆ ՄԻ ԹՈՒՐ,
ՄԻ ՎԱՀԱՆ ԶՈՐԵՂ, ՀՈՒԺԿՈՒ ՄԻ ՀԱՐՎԱԾ,
ՈՐ ՍՐՏԻԴ ԱՄԵՆ ՄԻ ՆՈՒՐԲ ԵԼԵՎԷՋ ԴԱՌՆԱ ՄԵՂԵԴԻ,
ԵՎ ԱՅԴ ՄԵՂԵԴԻՆ` ՔՈ ՆՈՒՐԲ ՍՐՏԻԿԻ, ԻՆՁ ԱՆՎԵՐՋ ԳԵՐԻ:

ԱՀԱ ՛ԹԵ ԻՆՉ Է ԻՆՁ ՄՆՈՒՄ ՆՈՐԵՆ,
ԱՊՐԵ՛Լ Է ՄՆՈՒՄ, ՍԻ~ՐԵԼ, ՈՒ… ՆՈՐԵ~Ն
ԱՅՐՎԵ~Լ ՈՒ ԱՅՐՎԵ~Լ, ՈՒ ԲՈՑԱՎԱՌՎԵԼ,
ՈՒ ԱՆՎԵՐՋ ԾԽԱԼ` ՀԱՆՑ ԾԽԱՆԻ ԾՈՒԽ:


ՄԱՐԴԻԿ ՆՅՈՒԹԱՊԱՇՏ, ԳՈՌՈԶ ԵՆ ԴԱՐՁԵԼ


ՄԱՐԴԻԿ ՆՅՈՒԹԱՊԱՇՏ, ԳՈՌՈԶ ԵՆ ԴԱՐՁԵԼ,
ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է ՍՐՏՆԵՐԸ ՊԱՏԵԼ,
ՄԱՐԴԻԿ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՅՍՕՐՎԱ ՕՐՈՎ,
ՉԵՆ ԱՅՐՈՒՄ ՍՐՏՆԵՐԸ ՎԱՂՎԱ ՎԱՌ ՀՐՈՎ:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է… ՇԱՀԱՄՈԼՈՒԹՅԱՆ,
ԸՆԿԵՐՆԵՐ ՍԻՐՈՂ… ԱՅԼԵՎՍ ՉԿԱ՜Ն,
ՉՈՐ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ՈՒ … ՇԱՀԵՐ ՄԻԱՅՆ ԿԱՆ,
ԿՅԱՆՔԸ ՏԱՂՏՈՒԿ Է… ՄՌԱ՜ՅԼ Է ՆԵՐԿԱՆ:

ԱՅՍ ԿՅԱՆՔԸ ԴԺԳՈՒՅՆ ԱՏՈՒՄ ԵՄ ԱՅՆՔԱՆ,
ՈՐՔԱՆ ՄՈԼԵԳԻՆ… ՍԻՐՈՒՄ ԵՄ << ՆՐԱՆ>>,
ՍԻՐՈՒՄ ԵՄ ԿՅԱՆՔԸ, ԿՅԱ՛ՆՔԸ, ԱՅՍ ԴԱԺԱՆ,
ԻՍԿ ԿՅԱՆՔԸ… ՉՈՐԱՑՆՈՒՄ Է ԾԱՂԻԿԸ ԳԱՐՆԱՆ:

Ի՞ՆՉ Է ԻՆՁ ՄՆՈՒՄ… ԻՆՁ Ի՜ՆՉ Է ՄՆՈՒՄ…
ԿԱՍԻ ՁԵԶԱՆԻՑ ՈՐևԷ ՄԵԿԸ, ԹԵԿՈՒԶև ՄԵ՜ԿԸ,
Օ՜… Ո՛Չ, ԴՈՒՔ ԻՆՁ ՉԵՔ ԼՍՈՒՄ,
ԴՈՒՔ… ԽՈՒԼ ԵՔ ՄԱՐԴԻԿ, ԽՈՒԼ ՈՒ… ԱՆԿՈՏՐՈՒՄ:

ԱՆԿՈՏՐՈՒՄ ՁԵՐ ԻՍԿ ՏԱՓԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ,
ԱՆԿՈՏՐՈՒՄ ՁԵՐ ԻՍԿ ՏԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ,
ԱՆԿՈՏՐՈՒՄ ԱՅՆՉԱՓ, ՈՐ ՉԵՔ ԳԻՏԱԿՑՈՒՄ,
ԹԵ ՈՒՐ ԵՔ ԳՆՈՒ՜Մ, ՈՒ՜Ր ԵՔ ԳԼՈՐՎՈՒՄ…

ԻՍԿ ԵՍ ՄԻԱՅՆԱԿ… ԹԵԿՈՒԶ ՄԻԱՅՆԱԿ,
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՄ ԿՅԱՆՔՈՒՄ ԴԺՆԴԱԿ…
ԳԱԼԻՔ ԼՈՒՍԱՎՈՐ ՕՐԵՐԻ ՀԱՄԱՐ ,
ՈՐ ԾԱԳԻ ՄԻ ՕՐ ԹԵԿՈՒԶ ՁԵՐ ՀԱՄԱՐ:

ԹԵԵՎ ԵՍ ԳԻՏԵՄ… ԵՍ ԽԵԼԱԳԱՐ ԵՄ,
ՈՒ ԻՄ ՈՒԶԱԾՆ ԷԼ ՎԵՐԱՑԱԿԱՆ Է,
ՄԻԵՎՆՈՒՅՆ Է ԵՍ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՄ,
ԹԵԿՈՒԶԵՎ ԱՍԵՔ, ՈՐ ՑՆՈՐՎԱԾ ԵՄ:

Тебе любовь моя


Тебе любовь моя
Опять сижу я за столом,
Пред твоим красивым ликом,
Хочу писать и петь о том,
Своим пером,
Что тварится в сердце моем.
«Счастье мое люблю тебя,
Сердце мое рвется к тебе,
Душой с тобой,
Сердцем рядом,
Я твой и телом
Душа моя твоею стала,
Сердцем… твоим я пленником стал,
Ноги мои ведут к тебе,
Но мне так грустно, ты далека…
Ты далека… ах! далека… так далека!
Ты мне близка… в моих обьятиях,
И я так счастлив, ты ведь моя!!!
Ты… же моя, и я… весь… твой!
И Я пленен тобой… любовь!!!
В цепях любви золотых
Руки мои так и горят,
Хотят обнять и не отдать,
Не отпускать свою любовь, счастье свое!
Я так люблю… я сумосшедший,
Ты жизнь моя, радость очей моих,
И без тебя мне свет не мил,
Хочу всегда тебя я видеть,
Ты мой луч солнца,
Ты прекрасна, прям как ангел ты земная,
О…! нет…! Прости… неземная,
Разве земля может родить таких красавиц,
Ты неземная, ты единственная … ангел моя»…

Ատելիդ իմ սեր


Ատում եմ սերը, սերը դեպի քեզ,
Տանջվում է սիրտս, ատում եմ ես քեզ,
Հոգիս տկար է, հոգիս է մաշվում,
Միակը դու իմ ատո՜ւմ եմ ես քեզ:

Երնեկ չսիրեի, քեզնով չապրեի,
Սիրտս քեզ ընծա երբեք չտայի
Հոգիս քո առջև սուփրայի նման ես չբացեյի
Ատում եմ ես քեզ՝ միակը դու իմ:

Սիրտս է պայթում…
Աչքերիս փայլը կարոտ է կայծում,
Սիրտը իմ անվերջ քեզ է պահանջում,
Անզորությունս սաստիկ եմ ատում:

Ես քեզ չեմ ատում, ես ինձ եմ ատում,
Ես քեզ սիրում եմ, հավերժ կսիրեմ,
Խելքս կորցրած ես քեզ կսիրեմ,
Ես ինձ եմ ատում, իսկ քեզ սիրում եմ:


Անսկիզբ - անվերջ մտքերը իմ...


Անսկիզբ – անվերջ մտքերը իմ
Ինձ տանջում են ամեն անգամ,
Գլուխս բարձին՝ քնանալիս
Մտածում եմ ես քո մասին…
Իմ մտքերի Արարատյան վեհ թռիչքում,
Իմ հույզերի ու մեծ սիրո վարար գետում,
Ապրումներիս Մայր Արաքսում
Միայն դու ես նվիրական ու սիրավառ
Հող հայրենի – իմ Հայաստան…
Անցել ես դու բազում դարեր,
Տեսել ավեր, դավեր ու բյուր ցավեր,
Կրել զրկանք ու տառապանք…
Քեզ այրել են որպես պայծառ մի Գալիլեյ
Դու հառնել ես մոխիրներեն
Որպես փյունիկ հավերժակյաց,
Քեզ զրկել են ու կեղեքել,
Վայրագորեն տիրացել են
Ինչպես չքնաղ անմեղ կույսին:
Իսկ ես ահա դեմ – հանդիման
Կանգնած հզոր, ամենակեր ժամանակին
Ու մարդկային այն մեծ խուլին,
Որին մարդիկ սիրահոժար արդարություն
Կհորջորջեն,
Որին միայն հայի ցեղը կդավանի…
Հռետորաբար հարց եմ տալիս!
Վերջ ունի՞ այս  մաքառումը, տառապանքը,
Իմ մեծ Ցեղի այս Գողգոթան:
Սակայն պետք  չի ինձ պատասխան,
Պատասխանն այդ կրում եմ ես,
Կրում է և իմ ցեղակից հայն արիացի,
Հայի այս հին հոգեկործան տառապանքին վերջ կլինի,
Վերջ կլինի միայն այնժամ,
Երբ որ հայոց Ցեղամայրը
Նոր Տիգրաններ ու Վարդաններ,
Նոր Նժդեհներ, Անդրանիկներ ու Դավիթներ
Մեզ կընծայի հանուն մեր մեծ ապագայի…
Ու ես գիտեմ, հաստատ գիտեմ, համոզվա՜ծ եմ
Արարատի ծեր գագաթին մի նոր լույսով
Կճառագի Լուսավորչի կանթեղը հին
Ու մենք կանցնենք դարերը նոր
Ու կթերթենք դեռ պատմության բազում էջեր,
Եվ կլինենք հավերժների աստղաբույլում,
Որպես հավերժ մի Ցեղ հզոր – Աստվածություն…





Մաքրությունն է մեզ պակասել


Աշխարհն համայն լի է ախտով                                                
ՈՒ թոքախտով…
Աշխարհն ամբողջ լի է աղբով…
Մաքրությունն է պակասել մեր հողագնդում,
ՈՒ մեր կյանքում:
Մաքրություն եմ ամենից շատ, ամենից վեր
Ես փափագում՝
Մեր աչքերում, մեր սրտերում,
Մեր մտքերում ու մեր հոգում:
Ամբողջ ախտից ու թոքախտից,
Հողագունդը այս ողջ աղբից
Ես մաքրված փափագում եմ
Մի օր տեսնել…
Ձմեռային այս ցուրտ օրով
Երկնից իջնող ճերմակ ձյունն այս
Կուզեմ ծածկի գաղջը համայն
Երկրին տիրած ու բռնացած:
ՈՒ թող իջնի՜…
Ու թող նստի ձյունը ճերմակ՝
Մեր սրտերում, մեր մտքերում,
Մեր աչքերում ու մեր հոգում…
Թող մաքրություն նա մեզ բերի,
Մաքրությունն է, անկեղծորեն, մեզ պակասել

Հավերժի ճամփորդները


Ո՜վ Արարատ, իմ ծե՜ր հսկա,
Շատ ես տեսել դու տառապանք,
Կրել կյանքի սաստիկ քամու
Ցուրտ հարվածը կրծքիդ վրա:

Քո ճակատի կնճիռները
Նման են մեր պատմությանը հազարամյա,
Երբ ազգը Մեծ նահապետի
Կրել է բյուր տառապանքներ:

Բայց հաղթել է ազգը մեր Մեծ նահապետի
Իր դեմ ելած ոսոխներին արյունարբու,
Եվ կանգուն է մեր ազգը մեծ,
Ինչպես լեռն իր՝ Մեծն Արարատ:

Եվ կլինի ամուր կանգնած
Արմատներով իր հնամյա
Հողում խրված նա հար կապրի
Ինչպես լեռն իմ՝ Մեծն Արարատ:




Սև օրը



Ահա եկավ կրկին քսանյոթն հոկտեմբերի
Եվ սիրտս կրկին լցվեց վրեժով հայի արյունի,
Եվ ես չգիտեմ, թե ինչպես վարվեմ,
Որ սիրտս հագենա արյան վրեժից:

Բայց ես չեմ կարող ներել այն ստորին,
Որ մեզնից խլեց մեր մեծ այրերին,
Մեր հերոսական օրերի հերոս,
Մեր ազգի հզոր Մեծ սպարապետին:

Ու գրիչս ինչպես << անթրոց սրտերու հնոցի>>
Պայքարի կոչով առաջ է նետում ինձ ու բոլորիս,
Արյան վրեժի փափագի հոգով
Սիրտս այրվում է բուխարում մի մեծ:

Աշուն


Աշուն է, արդե՞ն…
Դեղին են հագել ծառերն էլ արդեն,
Անտառն է ահա սոսափում քամուց,
Երկխոսում են անտառն ու քամին:

Քամին էլ, ահա՛, հեռացա՜վ, գնա՜ց,
Անձրև է գալիս սառը, միալար,
Սոսին էլ արդեն թրջվել է այնքան,
Որ վերածվել է թրջված մկան:

Հոգիս էլ արդեն քամու սոսափից,
Եվ անձրևից այս պաղ ու միալար
Շշնջում է քամու պաղ շնչից
Ինչպես մի ցողուն՝քամու համբույրից:

Բայց սի՜րտս, ահա, այրվում է այնպես՝
Ինչպես չոր խաշամ,
Եվ ես վառվում եմ բուխարում այդ մեծ:



Հպա՛րտ եմ, քո ծոռն եմ


Եվ ես հպարտ եմ, որ ես քո ծոռն եմ,
Եվ ես հզոր եմ՝ ես քո ժառանգն եմ:

Հայկի ծոռն եմ ե՛ս, հե՜յ, լսի՜ր աշխարհ,
Ես եմ իմ ազգի լուսավոր օրվա հզոր կերտողը:

Թող որ փշրվեն շղթաներն ամուր,
Որ գերել են քեզ՝ իմ հող հայրենի,
Իսկ ես կազատեմ հողս հայրենի
Թշնամու ամուր հին շղթաներից:

Առաջին քայլն արված է արդեն,
Ազատ է ազգս հին շղթաներից,
Գալիս է ազգս Հայկյան աղեղով՝
Ազատելով իր հողը հայրենի:


Պայքարի բովում՝ լուսե ապագա


Լույս աշխարհ եկա Էրգրի կարոտով,
Հասա այն բանին՝ պայքարի գնով,
Որ գիտակցեցի պայքարի գինը,
Ու … պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՜ր երգեցի:

Ու ես ցանկացա աշխարհն արար
Տեսնել բարության լույսով օծված, փարատված,
Բայց այն պարմանին չկա ու չկա,
Որ փակվել էր քարում Ագռավա:

Սակայն ես տեսա պարմանուն լուսե,
Որ մեզ կտանի ապագա լուսե,
Եվ պիտի անցնենք պայքարի բովով՝
Այդ իսկ պատանուն մեզ փարոս դարձրած:

Պայքարով, ահա՛, պայքարով, կրկիր՛ն,
Մենք պիտի հասնենք փափագին մեր հին,
Եվ մենք հասնում ենք այն լուսե օրվան,
Երբ պիտի տեսնենք Էրգիրը մեր հին:


Հայրենիքի կանչը




Կանչում են փողերը,
Զարկում թմբուկները,
Սկսվում է մարտը,
Կանչում է հողը:

Գալիս են ահա Արաներն արի,
Չի փոխել նրանց ժամանակն ամեհի,
Գալիս են նրանք առանց վարանի,
Կանչում է նրանց հայրենին բարի:

Գալիս են նրանք, գիտեն՝ պիտ հաղթեն,
Գալիս են նրանք, գիտեն՝ կզոհվեն,
Լսվում է կանչը հայրենի հողի,
Ու միշտ կլսվի ձայնը պատասխան:


Հայրենիք


Հայրենի՜ք, քո անունն է Սե՛ր,
Որ ապրում է դարեր,
Հայրենի՛ք, քո զավակն եմ ես,
Եվ ծառա եմ քեզ:

Կսիրեմ քեզ ի՜նչ էլ լինի,
Կերգեմ քե՛զ ուր էլ լինեմ,
Կկարոտեմ ուր որ լինեմ,
Կգամ գիրկդ՝ ինչ էլ լինի:

Կարոտով


Ծնվել եմ ես, աշխարհ եկել,
Կարոտով եմ սնունդ առել,
Ու … կարոտից տառապում եմ,
Բայց կարոտին պիտի հաղթեմ:

Կարոտով ես պիտի կռվեմ,
Կարոտով ես պիտի առնեմ,
Կարոտին ես պիտի խեղդեմ,
Եվ Մասիսը վերադարձնեմ:

Պայծառ լույսով, ապագայով,
Ուրախ սրտով ու հայացքով,
Պայծառ մտքով ու կարոտով
Պիտի առնենք հայրենի հող:

Պիտի կռվեմ ես կորովի,
Թող հայ ազգը փառավորվի,
Իսկ թշնամին՝ իսպառ ջնջվի: