понедельник, 11 августа 2014 г.

* * *


Խորունկ աչքեր՝ հանց լուսիններ,
 Որ չե՜ն շողում ամեն մեկին,
Չքնաղ հայացք, փայլուն պատկե՜ր,
Որ չի ժպտում հազար մեկին:
Բայց լույս տալիս՝ լույս է տալիս,
Հոգի՜ շոյում,  աչք է ծակում հանց մի արև,
Գիշերը մթին դարձնում է ցերեկ,
 Իսկ երբ ժպտում է՝
 Ժպտում է նրբի՜ն կիսալուսնի պես:
 Ծիծաղը նրա՝գետակի կարկաչ,
Թռչնի դայլայլ, ծառերի սոսափ՝
Ու դեռ չլսված դեռ չտեսնված
Չքնաղ սերենադ շուրթերից թռած:
Կյա՜նքն է լիանում գոյությամբ նրա,
Ամեն մի օրը բացվում է չքնա՜ղ,
Կարծես գարունը երբեք չի անցնում,
Կարծես հենց ինքը լինի մի գարուն՝

Բացված սրտի մեջ դրախտ երկրի:

Комментариев нет:

Отправить комментарий