среда, 27 августа 2014 г.

Շնորհակալ եմ քեզ


Շնորհակալ եմ քեզ՝ ընկեր պաշտելի,
Կողքիս լինելու, մտքիս համախոհ
Լինելու համար,
Քայլիս՝ համաքայլ քայլելու համար,
Թեկուզ… համրաքայլ քայլելու համար,
Միայն լինելու՝ ինչպիսին որ կաս,
Ինձ միշտ հասկացող,
Միգուցե հոգում նաև պարսավող,
Չհամաձայնվող, մտքիդ հակառակ՝
Ինձ քաջալերող, ոտքերիս տակի
Հողը պնդացնող, երկնքի լազուրն
Ինձ համար բացող, գաղտնիքներ պատմող,
Իմ նեղ կածանով ինձ հետ քայլելու
Քո կամքի համար:
Ու, թեև գիտեմ, որ արժանի եմ
Քեզ պես ընկերոջ, բայց նաև գիտեմ,
Այս բանը գիտեմ՝ թեև պարտք չկա
Ընկերության մեջ, բայց պարտական եմ
Քեզ մարդկայնորեն, նորե՜ն ու նորեն:



Комментариев нет:

Отправить комментарий