вторник, 26 августа 2014 г.

***


Առաջ գիտեի աստծուն աղոթել,
Հիմա չգիտեմ էլ ում աղոթեմ,
Միգուցե հենց քե՞զ
Օ՜ իմ բարձրանիստ դու աստվածուհի:
Առաջ գիտեի աստծուն աղոթել
Իմ գողտրիկ սիրո գոյության համար,
Հիմա չգիտեմ էլ ում աղոթեմ,
Միգուցե... հենց քե՜զ
Օ աստվածուհի, սիրո դիցուհի,
Ու խնդրեմ հենց քե՜զ,
Որպես անցավոր մի մահկանացու
Իմ սիրո համար, վառ սիրո համար,
Նրա գոյության հնարի համար,
Քանզի կորցրել եմ հավատս արդեն
Ամեն աստծո գործերի հանդեպ,
Դու ես մնացել, դու՝ իմ Աստղի՜կ,
Իմ հույս ու հավատ, իմ փա՜ռք ու պսա՛կ,
Իմ դափնեպսակ հեգ գլխիս վրա

Վերևից իջած:

Комментариев нет:

Отправить комментарий