Մի կյանք, որը լի է նպատակներով, բայց զուրկ է երազանքից ավելին
չէ քան թվաբանական հաշվարկը:
ՀԽ.
Գալիս
է մի պահ,
երբ զգում ես
հոգուդ մենությունն այս լիուլի
աշխարհում: Եվ փնտրում
ես լռություն... Այս
գիշեր ես գտել
եմ իմ լռությունը:
Գիշերային լիարժեք լռությունն այսօր
ավելի խոսուն է ու
թելադրող: Իսկ այն
թելադրում է մենություն:
Երբեմն, մարդկանց խառնամբոխը ստիպում
է քեզ գտնել
այն, ինչ չես
կարող գտնել նրանց լիության
մեջ: Ու փնտրում
ես մենություն: Դատարկ
լիություն, որը զերծ
է մարդկանցից:
Ու
ես փնտրում եմ,
փնտրու՜մ անդադրում ու առանց
կանգառ՝ մի շնչով
անցնելով հորիզոնի բոլոր հոլովույթներով:
Ես
սլանում եմ դեպի
երազը:
Երբեմն,
իսկ ավելի հաճախ,
երբ մարդ ապրում
է միայն նպատակներով՝
նա վախենում է
երազել: Այո՛, ես վախենում
էի երազել... Բայց
գիշերային դատարկ լիության մեջ
ես փորձում եմ
երազել, ես ուզում
եմ թոթափել հասարակության
լուծը, որը միշտ
հրամայում է ու
պարտադրում, հրամայում... ու պարտադրում:
Նա
չի տալիս քեզ
ոչինչ, ինչպես եսասեր ու
փառասեր մի դիկտատոր:
Ու, եթե անգամ
հաջողություն ու փառք
է խոստանում, լոկ
իրեն համար, ի
փառս իրեն: Բայց
ես չե՜մ ուզում
ո՛չ փառք, ո՛չ
պսակ: Ես մենություն
եմ անչափ երազում:
Չե՛մ ուզում տեսնել
մարդկանց պատ դարձած,
երկաթբետոնե ծածկույթների տակ սրտերն
ամփոփած: Երանի տեսնեմ մարդկանց
երազկոտ, նպատակից զուրկ, ամպոտ
մտքերով: Երանի նրանք դամբանազրկեն
իրենց մտքերը ու սրտերն
իրենց, արձակեն թևերը տանջված
հոգու ու թռչեն
վերև: Ու, երբ
կթռչեն հոգու թևերով դեպ
բարձունքները երազահասու, թող որ
ցած նայեն ու
տեսնեն իրենց կամ միգուցե
այն ինչ մնացել
է իրենցից հետո՝
վտիտ կաղապար, բայց
և մի վանդակ,
որը փակել էր
ճաղերից անդին իրենց երազը,
կտրել էր իրենց
մարդկային հոգու թևի թռիչքը՝
զրկելով իրեն երազից անգին:
Ու այս գիշերվա
դատարկ լիության մենության հովտում
ես երազում եմ
վեր կանգնել կյանքից,
նպատակներից, կաղապարներից հոգին կաշկանդող, սիրտս
ճմլող: Քանզի երազն է,
որ տալիս է
կյանք՝ առաջ գնալու, լուսավոր
վաղվա օդը շնչելու
անհագ ցանկություն: Երանի թե ես
ապրեմ երազով ու մարդիկ
նույնպես երազով ծնվեն, երազով
սնվեն ու երազ
դառնան հենց իրենց համար,
իսկ հետո թեկուզ
ուրիշի համար: Ու ես
երազում գիշերվա կեսին երբեք
էլ չասեմ ապաշխարանքի
խոսքեր անդադրում. << Ես չեմ
երազել, ների~ր ինձ, աստվա'ծ,
քանզի զրկել եմ ինձ
քո պարգևից, հոգուս
թևերի'ց, մտքիս թռիչքի'ց, սիրտս
եմ պահե~լ երկաթբետոնե
ծածկույթների տակ: Ների'ր ինձ,
աստված, քանզի մեղավոր նպատակներն
իմ երազանքներիս ճորտը
լինելով՝ տիրել են նրանց:
Ներիր և ԱՄԵՆ>>:
Комментариев нет:
Отправить комментарий