воскресенье, 24 августа 2014 г.

* * *

Ծովի լազուր ալիքների պես
Դու էլ նազուկ, գաղտագողի
Փարվիր մեջքիս ի՜մ սիրելի,
Ու կամացուկ դու շշնջա՜,
Սե՜ր խոստացիր,
Խոստովանի՛ր իղձը սրտիդ,
Ու, նրբորեն ինձ համբուրի՛ր,
Կարծես մեղր մեղրամոմից
 Հավաքելիս:
Քո շուրթերով դու ինձ գերի՛ր,
Կախարդիր ինձ աստվածուհի՜,
Սիրտս պոկի՛ր ալ վարդի պես,
Ու թերթերով իմ վարդ-սրտի
Սե՜ր գուշակիր իմ գնչուհի,
Բացիր դու քո քարտերն այսօր
Ու ինձ կարդա մի անմոռաց,
Մի... անիրակա՜ն, նվիրական
Սե՜ր գուշակիր,
Թեև գիտե՜մ ու ինձ պետք չէ
Սեր գուշակել:
Սերը սրտիդ հրաբուխ է մեկեն դարձել,
Սիրտս առել, իր հոսանքով հալել, տարել,
Խառնարան է հոգիս դարձրել,
Ու մտքերս իրար խառնել
Մի շերեփով կամ մի մատով
Եվ գգվանքով, երազանքով,
Նուրբ հայացքով, մեղմ ժպիտով...
Փարվիր մեջքիս իմ սիրելի
Ծովակ դու իմ քո ալիքով,
Տար ինձ հեռո՜ւ, մի հեռավոր
Կղզի դու տա~ր, որտեղ միայն ես կլինեմ,
Դո՜ւ կլինես իմ սիրելի, երազով լի

Դու իմ ծովակ:

Комментариев нет:

Отправить комментарий