суббота, 28 июня 2014 г.

մարդկային չստացված էվոլյուցիա


Զայրանում եմ ես աշխարհի վրա,
Ու մարդկանց վրա՝ մարդկանց անհոգի,
Որոնք անցնելով խորքով դարերի,
Այդպես էլ կապկից մարդիկ չդարձան:
Մարդ եղեք մարդիկ, մարդն է կարևոր,
Մարդկության մեջ են գանձերն աշխարհի,
Մաղձն ու նախանձն են սև օձի նման
Ձեր պարանոցին փաթաթված խեղդում,
Չեն թողնում շնչել,
Բարության լույսով հոգին ձեր լցնել:
Կյանքը հավերժ չէ աշխարհի վրա,
Չափազանց կարճ է կյանքը մարդկային,
Որպեսզի ապրենք չարությամբ լցված,
Չարության լծին լծված, շղթայված:
Ամենից առաջ և ամենից վեր
Մարդ եղեք մարդիկ,
Մարդն է կարևոր աշխարհիս վրա…

1 комментарий:

  1. Կյանքը մեզ ընձեռնված հնարավորություն է աշխարհում ինչ-որ բան փոխելու համար... երանի թե այն զուր չվատնենք:

    ОтветитьУдалить