пятница, 23 января 2015 г.

Հարյուր ամ է


Հարյուր ամ է, կլոր դա՛ր,
Երկրե երկիր ենք անցնո՜ւմ,
Ափեափ ենք մենք նավո՛ւմ,
Հարյուր ամ է, կլոր դար:
Դժբախտության ու թախծի,
Շրջադարձի տարեդարձ.
Բյուր զոհերի՛, կորստի՛,
Տառապանքի՛, տանջանքի՛,
Կիսատ թողած մտքերի՛,
Անվերջ սպասման ու հույսի՛,
Արված - չարված գործերի,
Մտքի տիտան մեծերի,
Ծաղկո՜ւն-սիրուն հարսների,
Քաջակորո՛վ տղերքի,
Հաղթանակի՛, բերկրանքի՛,
Մանկան ճիչի՛, Ժպիտի՛,
Չփարատված հույսերի
Ու չամոքված վերքերի,
Անսպառ կսկծի՛, մորմոքի՛,
Հայրենիքի՛ կարոտի,
Հարյուր ամ է, կլոր դա՛ր,
Շրջադարձի տարեդարձ.

Ներիր մեզ փոքրիկ


Փոքրիկ հրեշտակ ներիր խնդրում եմ,
Քո` նշխարք դարձած աճյունի...
Քո... կյանքով լի սուրբ պատկերի առաջ,
Ծնկաչոք եմ ես փոքրիկ հրեշտակ,
Անմեղ մի մանչուկ` չապրված մի կյանք:
Ներիր մեզ առաջին հերթին `
Անզոր լինելու մեր մեղքի համար,
Ներիր մեզ նաև այն բանի համար,
Որ մենք չենք սիրում, որ մենք չգիտենք
Արժեքը իրար...
Ու... երբ լքում է` միավորելով անհուն
Սգի մեջ անմեղ մի էակ,
Նոր ենք հասկանում ` ինչ մեղք ենք գործում,
Իրար չենք սիրում ու չենք նկատում,
Անհուն թախիծն է մեր սիրտը պատում,
Նոր ենք հասկանում, թե ի՜նչ ենք անում,
Ների՜ր մեզ նաև այն բանի համար,
Ինչ որ պիտ անենք, բայց դեռ չենք անում,
Մեր քաղցր բալիկ, մեր անուշ բալիկ:
Ունեիր դու սիրող ընտանիք,
Փոքրիկ մի քույրիկ,
Արդ նրանց հետ ես ու նրանց կողքին,
Ներիր մեզ կրկին` այս անգամ ևս,
Մեկ անգամ ևս, որ թույլ ու տկար
Դու քո ուսերին քեզնից ակամա,
Գուցե աստծո, գուցե չարքերի կամոք
Մեծ բեռ կրեցիր, ու բեռդ ճնշեց...
Ու բեռդ տարա՜վ քեզ իր թևերին,
Խորհուրդ թողնելով քեզնից մեծերին,
Խորհուրդը կյանքի դու մեզ թողեցիր,
Պատվով ապրելո՜ւ, առա՛ջ գնալու,
Խոր վիհից խորին մի ճիգով
Անունդ ազգիդ ամուր ձեռքերում
Դրոշակ դարձած վեր բարձրանալու
Խորհուրդը թողիր,
Արդ խնդրում եմ քեզ, ներող մեզ եղիր
Համակ սրբություն, համակ մաքրություն,
Անմաքուր մարդկանց դու ներող եղիր
Ու նաև օրհնիր մանկան քո աջով`
Առաջ գնալու, պատվով ապրելու
Կորով դու դարձիր...