понедельник, 10 ноября 2014 г.

* * *

Եվ, ահա՛, ես մտածում եմ, միթե՞ ճշմարտությունը տեսնելու համար աչքեր են պետք: Միթե՞ համայնը գրկելու համար ձեռքեր են պետք: Իսկ միթե՞ զգալու համար սիրտ չէ պետք:
Իսկ միթե այս ամենի համար Մարդ լինելը բավական չէ՞: Իսկ մարդ լինելու համար նախ պետք է կարողանալ այս ամենը հասկանալ, զգալ ու ապրել դրանով: Պե՛տք է:
Հավերժական պարադոքսի շրջապտույտ...

* * *

Եթե մարդու մեջ ամփոփված է առյուծի ոգի, ապա այն պետք է անպայման գործի, արտահայտվի իրականում, այլապես կարող է հոշոտել ինքն իրեն...

* *

Սիրո մասին գրելն ինձ համար, թերևս, ամենահեշտ թեման է, իսկ հայրենիքին ձոներգելն ամենաբարդը. Ինչպես մոտենում ես հայրենիքին, նա և ձեռքերդ է այրում և լեզուդ

* * *

Человек должен иметь в жизни цель, все остальное украшения на пути к этой цели.

* * *

Մենք անընդհատ խոսում ենք մարդու հզորության, նրա տիրականության մասին երկրի վրա, բայց մենք ինքներս մեր մասին այնքան քիչ բան գիտենք, այնքան քիչ ենք մեզ ճանաչում, որքան մեր միջավայրն ու երկիր մոլորակը... իսկ մի պահ մտածեք,  որ մենք տիեզերքի մի փոքր մասնիկն ենք:

* * *

Սիրո մասին խոսելիս հարկ է զգուշավոր լինել, քանզի մինչ օրս մենք չգիտենք ինչ է համընդգրկուն սերը, նրա բոլոր դրսևորումները և, ինչ կարելի է, ընդհանրապես, սիրուց սպասել, անգամ, եթե տրվես անմնացորդ:

* * *

Հաճախ, կարդալով Մեծերի Մեծ խորհուրդները, ես ավելի ու ավելի եմ սկսում գնահատել ու սիրել ինքս ինձ:

* * *

Ես պետք է լինեմ լավագույնը այնտեղ, որտեղ դեռ չեմ եղել, ես պետք է լինեմ լավագույնը նրանում,  ինչը դեռ չեմ սկսել, որովհետև,  եթե չլինեմ լավագույնը, ապա չարժի ընդհանրապես սկսել կամ գնալ: 

* * *

Պետք է լինել լավագույնը,  հավակնել լավագույնին, որովհետև վատագույնի, միջակության թեկնածուները չափից շատ են, մրցակցությունն էլ խելահեղ:

" Աստված " իմ հանդեպ շատ դաժան է գտնվել, քանզի նա ինձ այլ շնորհ, ունակություն, քան լինել առաջատար, առաջնորդ ու պարզապես լավագույնը, չի տվել, ինձ այլ ելք չի թողել:
Իսկ ես, լինելով "տաղանդավոր", պարտական եմ ինքս իմ հանդեպ, կիրառելով ընձեռնված հնարավորությունները, հասնել առավելագույնին:

* * *

Քանի դեռ դու չես խաղում հասարակության թելադրած կանոններով, դու նրան հաղթում ես, այն պահից, երբ դու կխաղաս այդ կանոններով, դու տանուլ կտաս կյանքում քո պայքարը:

* * *

Վերջ տուր փիլիսոփայելուն, պարզապես ապրիր ամեն մի օրդ, այլապես զղջալու ես անիմաստ փիլիսոփայության և բաց թողնված հնարավորության համար :

* * *

Նրան, ում ուղարկել ես գրողի ծոցը,  հազիվ թե մի օր այնտեղից հետ գա:

* * *

Ժամանակին համընթաց գնահատում ես այն, թե որ փիլիսոփան, որ փիլիսոփայական միտքը, ինչքանով է կարևորություն ունեցել քո կյանքում: Մի պահ եկավ, երբ ես հասկացա, որ ամենամեծ փիլիսոփան ծնողներս են, ամենաազդեցիկ փիլիսոփայական միտքը նրանց անցած ուղին ու սերը: Նրանք պարզապես փիլիսոփա չեն, այլև հերոսներ են:  Միթե հերոսություն չէ սնել ու մեծացնել այնպիսի մեկին, ինչպիսին ես եմ?

* * *

Ես պետք է լինեմ լավագույնն ամենուր, որովհետև, այնտեղ ուր եղել եմ նախկինում, ունեի կատարելագործվելու տեղ: