пятница, 23 января 2015 г.

Հարյուր ամ է


Հարյուր ամ է, կլոր դա՛ր,
Երկրե երկիր ենք անցնո՜ւմ,
Ափեափ ենք մենք նավո՛ւմ,
Հարյուր ամ է, կլոր դար:
Դժբախտության ու թախծի,
Շրջադարձի տարեդարձ.
Բյուր զոհերի՛, կորստի՛,
Տառապանքի՛, տանջանքի՛,
Կիսատ թողած մտքերի՛,
Անվերջ սպասման ու հույսի՛,
Արված - չարված գործերի,
Մտքի տիտան մեծերի,
Ծաղկո՜ւն-սիրուն հարսների,
Քաջակորո՛վ տղերքի,
Հաղթանակի՛, բերկրանքի՛,
Մանկան ճիչի՛, Ժպիտի՛,
Չփարատված հույսերի
Ու չամոքված վերքերի,
Անսպառ կսկծի՛, մորմոքի՛,
Հայրենիքի՛ կարոտի,
Հարյուր ամ է, կլոր դա՛ր,
Շրջադարձի տարեդարձ.

Комментариев нет:

Отправить комментарий