пятница, 26 декабря 2014 г.

Ես


Ես սիրում եմ արծիվ լինել
Ու երկնքում հա՜ր սավառնել,
Միայնությո՜ւնն իմ վայելել,
Որպես արքա երկրին նայել,
Հանց իմաստուն կյանքին տիրել
Հեռվից չափե՛լ, վերցնել-դնե՛լ,
Ճիշտն ու սուտը սրտո՜վ տեսնել,
Կտրո՛ւկ դատել, կշռադատե՛լ,
Կյանքում միայն Ի՜մը սիրել,
Մեկի՛ն տիրել, անվե՜րջ սիրել,
Անմնացորդ կյանք նվիրել,
Սիրով գերել նաև գերվե՜լ,
Ինչպես անհույս մի խաղամոլ,
Միայն սիրով նաև սիրուց
Անվե՜րջ տարվել,
Չհասկացվե՛լ, բայց հասկանա՛լ,
Նաև ներե՛լ,
Ամեն ստի ըմբո՜ստ լինել
Ու չներել,
Նաև մեռնել` լո՜ւյս դառնալով,
Հո՜ւյս դառնալով` կյանք նվիրել,
Ու միշտ սիրե՜լ, սիրե՜լ, սիրե՜լ,
Կյա՜նքը սիրել,
Կյանքն էլ ի՛նձ է հաստատ սիրում,
Թե էլ սիրող ինձ չլինի...
Ու միշտ մնալ սիրահարված,
Սրտիս դուռը սիրո առաջ
Միշտ լայն բացած,
Միայնությունն իմ վայելել,..

Комментариев нет:

Отправить комментарий