понедельник, 8 декабря 2014 г.

Ձ Յ ՈՒ Ն Ը


Ձյունը իջնում է հանդա՜րտ,
Իջնում է թեթև ` քաղաքի վրա,
Ծածկում է մարդկանց սավանով ճերմակ,
Փակելով հինը ` բացում է նոր էջ
Բոլորիս համար,
Թարմ շունչ հաղորդում,
Մեր անդամներին նոր կյանք է տալիս,
Նորից մանկացնում, ստիպում է ժպտալ,
Թռչել ու բռնել երկնքից կախված
Փաթիլները մեծ՝ որպես թիթեռներ,
Կյանքը վայելե՜լ, թեկուզ կա՜րճ վայրկյան,
Ու... ապրել անհոգ...
Ա՜խ, ե՞րբ մեծացա, ե՞րբ հասուն դարձա,
Ու դեռ տակավին ջահել լինելով,
Ահելի նման սպիտակ ձյունի պես,
Գլուխս ծածկեց մազերի մի խուրձ…
Ու իմ քաղաքով հանդարտ քայլելով
Ցայգալույսի առաջին լույսով,
Ձյունն եմ ես բռնում,
Մանկության գիրկը մի պահ ընկնելով,
Անհո՜գ մանկության...
Տարիներն անցան, ու կյանքն էլ կանցնի,
Իսկ ձյունն իջնում է` փաթիլ առ փաթիլ,
Իջնում է հանդա՛րտ,
Իջնում է սպիտակ՝ քաղաքիս վրա:

Комментариев нет:

Отправить комментарий