среда, 1 апреля 2015 г.

Անառակ որդու վերադարձը

Գերագույն պարզությանն ու ճշմարտությանը հասնելու համար մարդկությունն անցնում է բարդությունների ու կեղծիքի շղթայով:

Իրականը, արդարը, ճշմարիտը տեսնելու համար աչքերը չեն, որ պիտի բացվեն:
Անառակ որդու վերադարձը
Տևական ուսումնասիրությունների ընթացքում / տակավին ոչ արդյունքում/, ես եկա պարկեշտությանն ու ճշմարտության բարոյականության ուղին բռնեցի:
Ես գիտակցական իմ ողջ անցած ուղու ընթացքում տրվել եմ մեկ հարցի. << Որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում>>: Ինձ միշտ գերել է իմ ծագումնաբանությունը, իմ էությունը, իմ տեսակը, գենը, երակներումս շռայլորեն հոսող արյունս ու այս ամենի ճանապարհին ես չեմ խնայել և թող չխնայեմ ավյունս ու կյանքս՝ քանզի ճշմարտությունը պահանջատեր է:
Ես միշտ վստահ եմ եղել, որ մարդն աստվածային ծագման էակ է, դա թերևս ապացուցելու կարիք չունի և թե ասենք, խոսենք չարի մասին՝ պիտի նշենք, որ մարդը չի կարող ծնունդ լինել չարի, քանզի չորացած և փտած մի ծառ է չարը:
Հետևապես, այն չարը, որը բույն է դնում տկար, անինքնաճանաչ, հետևապես, անինքնասեր մարդու սրտում՝ դա չարի դավադրությունն ու հոգեորսություն է:
Եվ, քանի որ ես մնում եմ գերված իմ տեսակով, հավատալով ազգերի աստվածներից ծագման տեսությանը, ապա ստորև կխոսեմ ազգիս, նրա վիճակի և նրա հետագայի մասին:  
Այսպես: Աստվածներն են, որ հանդիսանում են ազգերի հայրերը: Ամեն ազգ ունի իր հայրը՝ արարիչը, ծնողը: Դրա մասին անուղղակի ասված է նաև Թոռայում՝ հին կտակարանում: Ինչո՞ւ եմ մեջբերում կատարում այդ գրքի գաղափարներից, քանզի գենետիկորեն ճշմարտության կրողի համար այդ պարզ է առանց մեջբերումների:
Եվ, քանի որ, ամեն ազգ ունի իր ծնող Է-ն, ապա չի կարող լինել այնպես, որ լինի հզորություն, հարգանք, պատիվ, կորով ու ավյուն առանց ծնողական օրհնությունը վայելելու: Եվ եթե դու անձդ << ազատում ես>> Ծնողից, ապա դու զրկվում ես զավակ լինելու մեծագույն պատվից: Իսկ այն զավակը, որը չգիտե հարգել սեփական ծնողին նա ծնող դառնալուց դառնություն միայն պիտի ճաշակի:
Յահվան/ Եհովա/ ասում է. << Ես եմ ձեր հայրը, որին պիտի պաշտեք դուք / Իսրայելը/ և չպիտի ճանաչեք այլ աստվածների / այսպիսով ցուցանելով այլ ազգերի աստվածների գոյությունը/: Եվ եթե պաշտեք այլ աստվածների, ապա անիծված պիտի լինեք բյուրապես/ հակառակ դեպքում խոստանալով տիրապետություն այլ ազգերի հանդեպ/>>
.......... Հայկական իրականություն………..
Բյուրավոր դարեր, երբ հայն ինքնաճանաչ էր, հաղորդ սեփական տեսակին, գենին, իր կյանքի ու գոյության իմաստին՝ հաճախ տիրապետող էր այն ժամանակվա աշխարհին, միշտ հզորների հետ նույն տաղավարի վրա: Կիրթ, իմաստուն, աշխարհաճանաչ՝ ուսուցիչ բոլոր ազգերի համար / Հայն է եղել առաջին ուսուցիչը, որից սովորել են այլ ազգերը/: Եթե աշխարհում կա մեկը, որն իրավամբ արարչի խոսքի կրողն ու փոխանցողն է դա Հայ մարդն է՝ Արմենը՝ Աստծո մարդը՝ Առաջինը՝ Անդրանիկը: Եվ ով, եթե ոչ Արմենը պիտի ճանաչի աստծուն, քանզի նա է արարվածը աստծո ձեռամբ:
... Հային կեղեքել են, հարստահարել, նախանձել, անիծել... ԻՆՉՈ՞Ւ
Քանզի միշտ նախանձում, վատն են ցանկանում և գործադրում առավելի, արդարի, բարու, վեհի, մեծի նկատմամբ:
Իսկ ինչո՞ւ տեղի ունեցավ այդ ամենը: Քանզի հայը տկարացավ նախ հոգով, ապա մարմնով: Քանզի առողջ հոգին լքեց հայի մարմինը՝ տկարացնելով այն: Քանզի օծյալ ազգը դավադրաբար լքեց իր ծնողին, քանզի նա զրկվեց ծնողական օրհնությունից... Հայը դարձավ անառակ որդի: Աստվածային ծագումն ուրանալով՝ վայր դնելով իր       << սուրն ու վահանը>> մերկ կանգնեց հողմերի սառնամանիքին դիմադիր: Եվ հողմը սառեցրեց խարույկից թռած բոցը:
Ինչո՞ւ հայը կոտորվեց, ցեղասպանվեց, իջեցվեց ցածրագույն մակարդակի, գահընկեց եղավ: Կարծում եմ պարզ է
Եվ թող ազատի մեզ չարից,
Եթե ծնողական անեծքն ենք << վայելում>> նրա,
Եվ թող փրկի մեզ հայրը մեր՝
Քանզի որդին ենք մենք նրա,
Եվ թող ների մեզ հայրն Արա արարիչ,
Քանզի մենք չենք հասկանում,
Թե ինչ ենք անում,
Ու թող չտանի մեզ ի փորձություն,
Եվ թող ների մեզ մեր պարտքերը,
Ինչպես եվ մենք մեր պարտապաններին,
Եվ թող պահպանի մեզ հայրը մեր Արա
Քանզի որդին ենք մենք նրա:
Հայի սուրը կտրուկ է, թեպետ բթացած, բայց չժանգոտած, շանթ մի մոլեգին, Արաից տրված: Վահանն ամրակուռ, քան ժեռ մի հսկա, որն ամեն պահի, ճմարիտ հայի ձեռքում ահեղ մի զենք է, մի ահեղ պատվար:
Հայը հզոր է գենետիկորեն: Հայն արի է, Ար-մեն, այն է՝ աստվածամարդ:
Գիտակցենք այս, լինենք մեր թշվառության լուծողը, վեր կանգնենք ամեն աղտեղությունից՝ առաջնորդվելով Ճշմարիտ Լույսով:
 Դառնանք ցեղ մի հզոր, Փա՛ռք տանք մայր Անահիտին, Վահագնին հզոր, Միհրին դատավոր, Տիրին լուսավոր, և հորն արարիչ՝ Փա՜ռք հորն՝ Արաին:
Եղիցի լույս և կլինի լույս:



Комментариев нет:

Отправить комментарий