воскресенье, 12 октября 2014 г.

* * *

Քո սև աչերի պայծառ կայծերով
Հոգիս ես այրել, լույսի կանթեղ ես
Դարձրել այն սիրով ու լեցուն քեզնով,
Սիրտս բուխարի դարձրել ես քեզնով`
Քո պայծառ տեսքո՛վ, կայտառ ժպիտո՛վ,
Կանացիությա՛մբ, անծայր հմայքո՛վ:
Գերի՜դ եմ դարձել, սի՜րտս ես մտել,
Ախր ի՜նչ անեմ, երբ քեզ տեսնելուց
Սիրտս լցվում է քո անհուն սիրո՜վ,
Քո պայծառ լույսո՜վ` համակ քեզանով:
Երբ իմ շուրթերն են անունդ տալիս,
Սրբությամբ լեցուն անունդ տալիս՝
Զգո՜ւյշ են տալիս,
Չլինի հանկարծ քո սուրբ անունի
Մի տառ ընկնի գետնին՝ փշրվի,
Ինչպես մի բյուրեղ, ինչպես ապակի,
Մաս-մաքուր ու թանկ մի հախճապակի:
Երբ որ նայում եմ, աչքերս են ացնում
Աչքերիդ միջով, քո հոգու բովով,
Հոգիս լցվո՜ւմ է, շուրթերս՝ դողում:
Ինչպես պատանի կարող եմ հուզվել,
Գլուխս կախել՝ քո առաջ կանգնել,
Կարծես աններելի մի մեղք եմ գործել,
Կարծես մանկան պես մայրիկի պահոցում
Պահված կոնֆետն եմ լրիվ գողացել,
Ու կարծես պատրա՛ստ եմ
Ես անկյուն կանգնել՝ պատիժս կրել:
Ես քեզ սիրո՛ւմ եմ, հա՜, հա՜, սիրու՜մ եմ,
Ես քեզ սիրում եմ... ատելո՛ւ չափ,
Քանզի սիրում են ու ատում անչա՛փ,
Ու չկա սրանց կյանքում ոչ մի չա՛փ,
Սիրում, ատում են՝ երկուսն էլ անչա՜փ:
Բայց մի՜ մտածիր, թե ես կարող եմ
Ատել քեզ մի օր, օ՜, ո՛չ, տակավի՜ն,
Դո՛ւ ես իմ կյանքը, ինձ կյանք ես տալիս,
Ապրելու ձգտում ու քեզ սիրելու,
Անվերջ տենչալու մի մեծ նվիրում:
Բայց անկեղծ ասած, սիրելի՜ն դու իմ,
Երբ քեզ տեսնում եմ, տալիս անունդ,
Մի պահ բարկանում ու բոցկլտում եմ,
Չգիտեմ՝ ինքս իմ, թե հենց քո՛ վրա,
Չգիտեմ ինչու՝ անվերջ սիրելու
Ու դրա մասին քեզ դեռ չասելու,
Թե՜... նրա համար, որ տանջում ես ինձ:
Ամեն մի վայրկյան լեցուն է քեզնով,
Ամեն մի շունչս մի բոց է, հո՜ւր-կրակ,
Ամեն մի միտքս անունդ է կրում
Ու քեզ է ձոնվում,
Ամեն մի օրս քե՜զ եմ նվիրում:
Ի՞նչ ունեմ կյանքում կյանքից ավելի,
Ոչինչ էլ չունեմ կյանքից ավելի,
Ու հենց իմ կյա՜նքն եմ ես քեզ նվիրում,

Քանզի իմ կյանքը անո՜ւնդ է կրում…

Комментариев нет:

Отправить комментарий