воскресенье, 19 октября 2014 г.

Մարդու ծագումը և զարգացման հեռանկարները




Մարդու ծագման վերաբերյալ կան մի շարք տեսակետներ, որոնց ես կոնկրետացված չեմ անդրադառնա: Սակայն ցանկանում եմ նշել, որ, իմ կարծիքով, կյանքը սկզբնավորվել է ամենափոքր քիմիական մասնիկից, որը փոխազդեցության մեջ մտնելով տարբեր բնակլիմայական, տիեզերական պայմաններում գոյություն ունեցող միջավայրերի հետ զարգացել է տարբեր կերպ և ստացել բազմապիսի ձևեր: Զարմանալի չի լինի, եթե մի օր պարզ դառնա, որ ողջ տիեզերքը ընդամենը մի << գիտնականի >> խոշորացույցի տակ հայտնված ատոմ է կամ ավելի փոքր մասնիկ: Ուստի ես կցանկանամ կյանքի, մարդու և տիեզերքի գոյությունը պայմանավորել վերբնական գիտությամբ:
Երբ ինձ հարցնում են, թե արդյոք ես աստծո գոյությանը հավատում եմ, ես հստակ կարող եմ պատասխանել, որ, այո՛, հավատում եմ, սակայն ես չգիտեմ, թե ումն եմ հավատում: Ես կարող եմ փաստել միայն մի բան՝ աստված շատ լուրջ գիտնական է: Իսկ դուք պատկերացրեք, որ նման գիտնականներ շատ կան և մենք միայն մի փոքր փորձանմուշ ենք: Տիեզերքը՝ մի ատոմ: Սակայն սա դեռ սկիզբն է: Ես վստահ եմ, որ այն ցիկլը, որի մեջ մենք ընդգրկված ենք, բարդ է, այն ունի սկիզբ, բայց վերջ չունի: Քանզի ժամանակն ու թվերն անվերջ են՝ մարդուն հաջորդում է մարդը, գիտնականին գիտնականը, աստծուն՝ աստվածը, Էությանը՝ Էությունը, ընդ որում՝ ավելի կատարելագործվելով և վերընթաց շարժմամբ: Արդյունքում ստացվում է՝   << Տիեզերքը գոյություն ունի Տիեզերքի մեջ՝ “mobilum un mobile” >> ՝ անվերջ շարժ, անվերջ աճ:
Մարդն էլ որպես այս շարժի մասնիկ, ծագել է որոշակի ժամանակահատվածում, կատարում է որոշակի դեր, ունի խիստ որոշակի նպատակ / իսկ այդ նպատակը գենետիկորեն, վերգիտակցական մակարդակով ներդրված է մեր << համակարգիչներում>>/: Ընդ որում ոչ թե առանձին մարդը, այլ ողջ մարդկությունը որպես մեկ միավոր: Սակայն ես համարում եմ, որ ներկայումս տեղի ունեցող ամեն մարդկային, բնակլիմայական երևույթ ունի իր իմաստը՝ կատարվում է բնական ընտրություն, զտում, մաքրում:
Մարդու ծագման դարվինյան տեսության համաձայն՝ մարդն առաջացել է կապիկների որոշակի տեսակից, որին անվանում ենք << հոմո սափիենս >>: Գուցե այստեղ ճշմարտության նշույլ կա՞: Այդ ինչպե՞ս է լինում, որ երկիր մոլորակի վրա առկա բոլոր կենդանատեսակներից զարգացում է ապրել, բանական էակ է դարձել միայն մարդը: Այստեղ << արդարություն>> կա՞Իսկ գուցե մարդն ամենևին էլ երկրային էակ չէ՞: Դարվինի կապկային ոսկորներին հանգիստ թողնենք և անցնենք առաջ:
Երկիր մոլորակի պատմությունը հաշվվում է մոտ 5-7 մլրդ տարի: Եթե, հաշվի առնենք նախկինում արձանագրված և այսօր մեզ հասած մի շարք գիտական նվաճումներ, մի շարք պատմագիտական կոթողներ, որոնց մենք այսօր բացատրություն չենք կարողանում գտնել ու համադրելով սրա հետ այն կարծիքը, որ, իբրև թե, մարդկության << գիտակցական կյանքն>> ունի  35-40 հզր. տարվա պատմություն, որի կեսն էլ, համաձայն պաշտոնական պատմագիտության, չի կազմում նրա զարգացած բանական գործունեության, գիտական նվաճումների հատվածը, ապա ինչպես կարող է բացատրվել այն, որ  դեռևս մեզանից 7,5 հզր տարի առաջ մարդիկ զբաղվել են աստղագիտությամբ / դրա վկայությունն է քարահունջը, հետագայում մոտ 2 հզր տարվա տարբերությամբ սթոունհենջը և այլ նմանատիպ կառույցներ/: Ինչպես կարող ենք բացատրել եգիպտական բուրգերի գաղտնիքը, ացտեկների պատմական ժառանգությունը:
Ինչպե՞ս կարող ենք բացատրել այն հանգամանքը, որ Քեոփսի բուրգում առկա փարավոնի դամբանասենյակից բացվող ճեղքը նայում է աստղերին, ավելի կոնկրետ՝ Օրիոնի / Հայկի/ համաստեղությանը: Միթե՞ սա ինչ որ ուղերձ չէ: Միթե՞ 5-7 մլրդ տարվա երկրային պատմության մեջ մարդ արարածն առաջին բանական էակն էր: Կարծում եմ այս տեսակետը բավականին վտիտ է և կենսականություն ունենալ չի կարող:
 Պարզապես պետք է դիտարկենք, որ երկիր մոլորակը սկսում է իր ընդերքից վեր հանել նոր գաղտնիքներ: Դրանցից են վերջերս հայտնաբերված հսկաների մնացորդները՝ ոսկորները, Պլատոնի պատկերացումները Ատլանտիդայի մասին, որտեղ ապրում էին երջանիկ և զարգացվածության բարձր մակարդակի մարդիկ: Եվ այստեղ մի հարց՝ ու՞ր անհայտացավ Ատլանտիդան: Եթե բացատրելու լինենք մարդու զարգացման, առաջընթացի, ներկա ունակությունների և հնարավորությունների աստիճանը մեզ համար դեռևս անբացատրելի կենսաժամանակագրական ցիկլի մեջ և սրա համատեքստում դիտարկենք Ատլանտիդան, ապա կարող ենք փաստել մի բան, Ատլանտիդան ոչ մի տեղ չի կորչել, պարզապես                  << ատլանտներն>> անցել են հաջորդ, անբացատրելի մի գոյության մակարդակի, որի պահանջմունքները երկիր մոլորակը բավարարել չէր կարող: Իսկ միթե՞ նույնը չի                         << սպառնում>> մարդկությանը: Միթե՞ մեզանից հետո չեն գալու ուրիշները, որոնք կարծելու են, թե միայն իրենք են եղել այս մոլորակի վրա:
Կարող եմ վստահաբար ասել միայն, որ մարդկությունը ներկայումս գտնվում է իր մանկական հասակում, դրա վկայությունն է նրա ուղեղի զարգացվածության աստիճանը՝ 100%-ից առավելագույնը 7-8%: Դրա վկայությունն է նաև մարդկության դրսևորած վարքագիծը: Ներկայումս այն ամենը, ինչ կատարվում է, ոչ այլ ինչ է, եթե ոչ                              << համամարդկային կամակորություն >>:
Իսկ, եթե մարդն այս մոլորակի վրա ժամանակավոր բնակություն հաստատած գոյ է, ապա ինչ է երկրագունդը: Ըստ իս երկրագունդը միայն յուրատեսակ ինկուբացիոն միջավայր է, որում մարդը զարգանալու է մինչ որոշակի մակարդակի հասնելը, որից հետո մարդ տեսակը լքելու է երկրագունդը:
Իսկ ի՞նչ է սպասվում մարդկությանը երկրագնդից դուրս: Իսկ ով կարող է ասել, թե իր հնարավորությունների 15 %-ի դեպքում ինչ կարող է անել: Սակայն ես կարծում եմ որ մարդկությունը իր հնարավորությունների լիարժեք տիրապետման դեպքում հասնելու է այն մակարդակին, որը մենք անվանում ենք աստվածային:
Համենայն դեպս դեռևս կան բազմաթիվ գաղտնիքներ, որոնք դեռ պետք է բացահայտվեն, սակայն ամեն դեպքում առաջ մղող ազդակը լինելու է համարձակությունը, որն էլ առաջ է տանելու մարդկությանը դեպի նորանոր բարձունքներ դեպի նոր հաղթանակներ և մարդկությունն ապացուցելու է իր կենսականությունը:

Բոլոր ժամանակներում մարդկությունը քմծիծաղով է վերաբերվել գիտական ֆանտաստիկային, ինչը մեր հնարավորությունների պարագայում բնական է: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ արդյունքում ճշմարտությունը թաքնված է ֆանտաստիկայի և մտքի թռիչքի մեջ:  

Комментариев нет:

Отправить комментарий