понедельник, 20 октября 2014 г.

Էս աշխարհում

Էս աշխարհում ի՛մ աշխարհն եմ ես ստեղծում,
Էս աշխարհում  իմ անկյունն եմ շա՜տ սիրում, 
Իմ անկյո՜ւնն եմ կառուցում,
Էս աշխարհում միայն ի՜մն եմ փափագում,
Է՜ս աշխարհում, մո՛ւթ փողոցում, ցո՜ւրտ փողոցում,
Տաքուկ անկյուն եմ փնտրո՛ւմ, 
Ցրտի՜ց, քամո՜ւց ու անձրևից հոգիս պահել եմ ուզում,
Մարդկանց դավի՛ց, մո՛ւթ հայացքից, հոգու ցավի՜ց,
Հոգուս փախո՜ւստ եմ փնտրում,
Ու տանջված անդամներիս հանգստությո՜ւն եմ փնտրում,
Այս աշխարհում ամենից շատ ես հենց ի՜մն եմ փափագում,
Թեկուզ դրսո՜ւմ, մութ փողոցո՜ւմ, ցո՜ւրտ՝ պատի տակ,
Անվերջ ի՜մն եմ ես փնտրում, 
Նեղ կածանով անվերջ անցնում ու փշերից արյունոտվո՜ւմ,
Բայց չե՛մ հոգնում, միշտ առաջ եմ ես նայո՜ւմ,
Մութ անցումով անվերջ քայլում՝
Խավարի մեջ լույս եմ փնտրում,
Ամենից շատ, ամենից վեր Էս աշխարհում
Ես հենց լո՜ւյսն եմ շատ սիրում 
Ու հենց լո՜ւյսն եմ միշտ տենչում:

Комментариев нет:

Отправить комментарий