воскресенье, 26 октября 2014 г.

Սերս ցավ է գլխիս տակ


Ցավս գլխիս տակ ես բարձ դարձրած
Կպառկեմ գիշերն իմ անկողնու մեջ
Ու իմ գիշերը ես քեզ կընծայեմ,
Իմ գիշերները ես քեզ կընծայեմ
Ու կլուսացնեմ ամեն մի գիշեր
Քնքուշ անունդ՝ շուրթերիս վրա...
Սերս սրտիս մեջ արյուն լերդացած,
 Չորացե՛լ է, կծկվե՛լ, սմքե՛լ,
Անհրապույր մի զանգված է դարձե՛լ:
Սերը քո հանդեպ ինձ ո՛ւժ է տվել,
Ճախրող արծի՜վ է այն ինձ դարձրել,
Հպա՛րտ մի առյուծ՝ հզո՜ր մի արքա,
Բայց ամենից շատ՝ ինձ կո՜ւյր է դարձրել,
Ոչինչ չտեսնո՛ղ, ոչինչ էլ չուզո՛ղ,
Միայն քե՜զ ուզող, սե՛րդ տենչացող
Մի խենթ է դարձրել...
Դու դեռ խաղո՛ւմ ես, սիրտս մաշո՛ւմ ես,
Սերս չես տեսնում կամ էլ...
Տեսնում ու անտեսում ես:
Դե ի՛նչ, ե՛կ խաղանք, հենց քո՛ կանոնով՝
Խաղիդ համահունչ մենք խաղ կխաղանք,
Սակայն պայմանով՝ բացառման օրենքով,
Ու չնեղանաս, եթե մի պայծառ օր
Ի՜նքդ բացառվես, դառնալով մի հուշ,
Մնալով անցյալում,
Չէ որ անցյալը հանգիստ են թողնում՝
Ապրելո՛ւ համար, սիրելո՛ւ համար,
Կյանքի պարտեզից նոր վարդ պոկելու
Ու նրա բույրով արբելու համար...
Ու չզարմանա՛ս, ու չհարցնե՛ս,
Թե. << Այդ ինչպե՞ս եղավ ու այդ ինչ եղավ,
Որ ինձ մոռացավ, սիրեց ու թողե՜ց,
Ազատ թռչնի պես նա թևեր տվե՜ց,
Այլ ոչ թե թևերս կտրեց>>:
Դու չզարմանաս այն պարզ պատճառով,
Որ ես սիրե՛լ եմ, սիրել իսկապե՜ս,
Իսկ երբ սիրում են թևեր են տալիս,
Այլ ոչ թե կտրում, այլ ո՛չ խեղճացնում,
Պարզապես սիրուն բռնությամբ չեն հասնում,
Պարզապես կյանքը մի օր հեգնում է,
Բայց ուշ է լինում՝ նորից սկսելու,
Ինչ որ բան կյանքում փոխելու համար,
Այս լավ հասկացիր ու մի մոռացիր:

Комментариев нет:

Отправить комментарий