пятница, 27 июня 2014 г.

Անի


Դու կործանված գեղեցկություն,
Մայրաքաղա՛ք, աթոռանիստ Բագրատունի,
Դու քաղաք էիր հազար ու մի տաճարների,
Եվ կմնաս մեր հուշերում ու մեր սրտում
Որպես մի սուրբ
Հազար վանքի ու տաճարի մայրաքաղաք:
Պետք է, որ մեր Մասիսի պես
Հավերժ կանգուն դու լինեիր,
Ու լինեիր հայոց թագի դու տիրուհին,
Բայց ես գիտեմ, որ դու կգաս
Եվ կհրճվի քո գալուստով մեր ազգը մեծ:

Комментариев нет:

Отправить комментарий