Նայելով չքնաղ տեսքին արևի,
Մտածում եմ ես, որ չքնաղ կույս է
Վերից ինձ նայում,
Բայց, երբ ուզում եմ ես նրան նայել,
Նրա հիասքանչ տեսքով հիանալ,
Անվերջ ծակում է, կուրացնում է նա,
Կարծես ասում է.
<< Մարդկային աչքին անտես թող մնա
Մերկությունը իմ, չքնաղ իմ տեսքը,
Տեսքս երկնային>>,
Ու ինձ թվում է... նա ինձ տիրում է,
Հոգիս ու միտքս, մարմինս հողե
Լույսով է լեցնում, Աստծո լույսով,
Որը հոգեղեն, բայց նաև անչափ
Շոշափելի է դառնում ինձ համար:
Եվ ես ձգտում եմ նոր բարձրունքների,
Դեպի հորիզոն, որից ես այնկողմ
Չգիտեմ ինչ է ինձ, անկեղծ, սպասվում,
Բայց ես ձգտում եմ, ես սլանում եմ
Դեպի Արևը, Արևն արարիչ...

Комментариев нет:
Отправить комментарий