Կգա ժամանակ և ես չեմ լինի,
Իսկ ի՞նչ կթողնեմ ես ինձնից հետո,
Միայն երկու տո՞ղ,
Սրտիցս բխած մի երկու քառյա՞կ…
Սե՜րս կթողնեմ ես մարդկությանը,
Սի՜րտս կթողնեմ սիրահարներին,
Երգելու համար սիրո քառյակներ,
Կանցնե՜մ, կգնա՜մ… բոլորի նման:
Բայց ես կմնա՞մ… այո՛ կմնամ,
Նրանց շուրթերին ովքեր կըերգեն,
Կսիրեն, կապրեն ու դեռ կերազեն:
Մի՞թե կհիշեն ապրողները ինձ,
Մի՞թե կհիշեն, որ բացել եմ սիրտս,
Լի սեղանի պես ես նրանց առաջ,
Թող որ չհիշեն, թող ինձ մոռանան:
Թող որ գեթ սիրեն, սիրով էլ ապրեն,
Սիրելը կյանք է, ապրելը՝ սիրել…
Դուք ինձ ներեցեք… հռետոր չեմ ես …
Սիրո գերի եմ, սիրո ծովում ծովահեն եմ ես…

Комментариев нет:
Отправить комментарий