Սերը քո մաքուր…
Սերդ մաքուր է, օդի պես զուլալ,
Ջրի պես կայտառ, կյանքով է լեցուն,
Հրի պես թեժ է՝ սիրտս է այրում,
Հոգիս փոթորկում, հույզեր արթնացնում,
Մրրիկի նման ջնջու՜մ, ավերու՜մ,
Պայծառ մտքերս սրտիս գերին է
Նա ընդմիշտ դարձնում:
Սերդ՝ օդի պես թեթև՜,
Շնչուղիներովս ներս է թափանցում, արյանս խառնվում,
Նոր կյա՜նք է տալիս, ապրելու ձգտու՛մ,
Ստեղծագործելու՛, սիրով ապրելու՛,
Սիրով տարվելու՛, սիրուց տանջվելու՛
Մի մե՜ծ նվիրում:
Ուզում եմ սերդ վայելել անհագ,
Ուզում եմ բույրդ շնչել անսպառ,
Ուզում եմ գրկել իրանդ բարակ,
Գգվել ջերմագին, սիրտը քո այրել,
Սիրո ջերմ հրով իմ Սե՜ր թանկագին:
Չզգա՜լ, թե ինչպես անցնում է կյանքը,
Զգալ միա՜յն քեզ, մարմինը քո զգալ,
Սրտիդ տրոփը, նվիրական փափագը սրտիդ
Ուզում եմ ես զգալ միա՜յն, միմիա՜յն:
Ապրել եմ ուզում քո մաքուր սիրով,
Տարվել այդ սիրու՜ց, տրվել այդ սիրու՜ն,
Մեռնել այդ սիրուց…
Սուզվել այդ սիրո վարարուն գետում,
Ապրել ու շնչել, սիրել ու մեռնե՜լ
Միա՜յն, միմիա՜յն քո սիրո գետում:

Комментариев нет:
Отправить комментарий