Աշուն է, արդե՞ն…
Դեղին են հագել ծառերն էլ արդեն,
Անտառն է ահա սոսափում քամուց,
Երկխոսում են անտառն ու քամին:
Քամին էլ, ահա՛, հեռացա՜վ, գնա՜ց,
Անձրև է գալիս սառը, միալար,
Սոսին էլ արդեն թրջվել է այնքան,
Որ վերածվել է թրջված մկան:
Հոգիս էլ արդեն քամու սոսափից,
Եվ անձրևից այս պաղ ու միալար
Շշնջում է քամու պաղ շնչից
Ինչպես մի ցողուն՝քամու համբույրից:
Բայց սի՜րտս, ահա, այրվում է այնպես՝
Ինչպես չոր խաշամ,
Եվ ես վառվում եմ բուխարում այդ մեծ:

Комментариев нет:
Отправить комментарий