суббота, 28 июня 2014 г.

Ամեն արշալույս


Ամեն արշալույս սարերից անդին
Վեր է բարձրանում արևը այս հին,
Ապոլոնն անմահ վեր է սլանում...
Երկնքին հասնում, աշխարհին տիրում,
Համայն աշխարհը հրեղեն լույսով
Ցողում, մյուռոնում,
Նոր հույս է բերում մարդկությանն համայն,
Ապրելու ձիրք է նորից նա տալիս,
Նորից ծնվում է անմեղ մի մանուկ,
Աշխարհին այս հին նոր լույս է բերում:
Վեր է խոյանում կյանքը թմբիրից,
Ինչպես մի փյունիկ՝ հանգած մոխիրից:
Սկսվում է ընթացքն հավիտենական:
Բնության գրկում տաքուկ մի քարի
Փոքրիկ մողեսն է ջերմություն առնում
Հրեղեն գնդից,
Թիթեռն է կայտառ նեկտար հավաքում,
Մայր բնությունն է կամաց արթնանում:
Եվ այսպես, ահա՛, ամեն արարած,
Արարչի լույսին անչափ կարոտած,
Փարվում է նրա շքեղ շողերին,
Ջերմություն առնում, օրհնություն ստանում
Արարչից սիրող աշխարհին տիրող,
Մարդկանց պաշտպանող...

Комментариев нет:

Отправить комментарий