вторник, 15 июля 2014 г.

ԵՍ ՉԵ՛Մ ԿՈՐՉԵԼՈՒ...


Որպես նախաբան.
Բնույթս հակասական է, ես մոլագար մի քամի: Մեկ զեփյուռի պես սիրալիր եմ ու քիմք շոյող, մեկ էլ վայրագ ինչպես մի հողմ: Մեկ խոսում եմ սիրուց, ամենագեղեցիկ զգացմունքներից և մեկ էլ, ակամայից, փոխում քամուս ուղղությունը, սկսում փչել այլ հողերից ու հողմերից: Հիմա կարծես մոլեգնած հողմերն ու ամենամութ թուխպերն են նստել մտքերիս լեռան գագաթին և կուտակվել են այնչափ, որ սպասում են մի որոտի, մի շանթի, երկինքը լուսավորող մի առկայծման: 
***
Ներիր ինձ ընկեր թուխպերիս համար ու նաև մոլեգին հողմերիս համարՍակայն թույլ տուր  ինձ ասելկիսվել քեզ հետ՝ թուղթ իմհույսս դու ես իմ ընկերՈւզում եմ հիմա գաղտնախոսել քեզ հետ թերթիկ իմ մաքուրԴու պետք է որ ինձ հասկանաս իրոք՝ հանուն Հոր և Մարդու: Ինու՞ եմ բարկությունս կոտրում քո գլխին իմ մաքու՜ր ընկերինչու՞ եմ քեզ սևացնու՜մՄի՛  տրտնջաամենքն իր գործն են անումԿյանքն այնքան բարդ է ու դժվար, բարեկամս, որ երբեմն հոգնում ես ապրելուց, իսկ երբեմն էլ ուզում ես լքել այս գորշ աշխարհն (սակայն հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ աշխարհը մեղավոր չէ, որ մենք այսպիսին ենք) ու վերանալ այս աշխարհից, անցնել թոշակի՝ հավե՛րժ թոշակի: Այդժամ քեզ տիրու՜մ են, բռնաբարում մի՛տքդ, հոգիդ ու սի՜րտդ, ճնշու՛մ, ստրկացնում ու ստորացնում ամենաողորմելի գեհենային մտքերը, մարդուն դարձնում ճիճու, մի զզվելի տակա՛նք: Գարշում եմ այդ տեսակից՝ հավերժ ճղճիմի՛ց, ճահճի՛ց ընկողմանող, լափո՛ղ, վերացնո՜ղ: Ապրում ենք մի կյանք՝ հավերժական հանգստից առաջ մի կարճատև ակնթարթ: Ու չեմ ուզում բարեկամ իմ սիրելի, մռայլեցնել, գորշացնել իմ խոհերով գույները կյանքի: Բայց ես ուզում եմ, ես կամենում եմ, որ լավ ապրի մարդը, որպես Մա՜րդ ապրի: Որ չտանջվի՝ կամա-ակամա, որ չբռնանա իր կամքի առաջ, իր մարդ կոչվելու մեծ գործի առաջ: Միգուցե ասես, թե բոլորին չէ տրված հասկանալու իր անձի էությունը, նրա առաքելությունն այս աշխարհում, որ նա ոչ այնքան հողեղեն է, որքան ոգեղե՞ն: Բայց արի քեզ մի հարց տամ ընկեր իմ բարի. - մարդը բանական էակ է, այդպես չէ՞:  - Այո՛, այդպես է: Իսկապե՛ս, համարենք մարդուն բանական էակ՝ բարձրագույն գոյ, Էություն: Իսկ ինչու՞մն է կայանում մարդու գերագույնությունը: Նրա հոմոսափիենսությունը: Մի՞թե նրանում, ինչն այսօր տիրում է մարդուն: Մի՞թե ընչաքաղցությունը, ընչազրկությունը, որկրամոլությունն են, թե որկրածակությունը, որն ինչքան լցնես մեծ ջվալի պես երբեք չպետք է լցվի: Եթե այդպես է, ապա պահն է կորչելու, քանզի բա՛վ է: Նզովյա՜լ է նման մարդը: Իսկ ու՞ր է իսկական մարդը: Եկ փնտրենք նրան: Մի՞թե անիրական է նա՝ այդ Մարդը: Մի՞թե նա իլյուզիա է, մտապատրանք: Հապա՜, մտածիր տեսնեմ, բանական էա՛կ: Դա է քո՛ հատկանշականը, քո՛ էությունը: Մի՛ անասնացիր, մտածի՛ր ( կա մարդկային երկու տիպի ձեռքբերովի կապիտալ՝ փող և գիտելիք: Մենք կընտրենք գիտելիքը՝ համաձայն մարդկային մեր տեսակի կոդեքսի): Այսպիսով, ի՞նչ ասել է Մարդ: Մարդն աստվածայինն է, պայքարողն ու արարողը, հավատացո՛ղը, չհանձնվո՛ղը, բարի՛ն, զորե՛ղը, հզո՛րը, հայրենատե՛րը, այլ ոչ անտերը, հաղթո՛ղը, բարոյականն ու էականը: Մնացածն էական չէ, անբարոյակա՜ն է:
Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում բարեկամսհամատարած հուսալքությու՛ն, գաղջ միջավայր, որկրածակություն ու գիշատչությու՛ն, փողապաշտություն ու փորապաշտությու՛ն, անհույս անհավատությու՛ն, անտերությու՛ն, անաստվածությու՛ն՝ անմարդկայնությու՜ն:
Իսկ գիտե՞ս ինչքան հեշտ է սեփական փոքրոգության մեջ մեղադրել բոլորին բացի սեփական ԵՍ-ից: Իսկ փոքրոգությունն այն ամեն դժնդակն ու վատն է, ինչը տիրապետում, տնօրինում ու շահագործում է մարդուն որպես ստրուկ՝ չթողնելով նրան բարձրացնել հողից սեփական գլուխը և գեթ մեկ վայրկյան շնչել վերևներում խաղացող մաքուր Օդը:
Աշխարհի ամենամուրացիկ մարդը թող մեծահոգաբար ողորմություն բաշխի նման մարդկանց, եթե մուրացիկ չէ նա հոգով ու իր տեսակով: Քանզի ընչապես մուրացիկից մուրացիկ են նրանք առավել ՝ իրենց հոգով, տեսակով՝ Մա՜րդ չըլինելով:
Խղճա՞լ, գուցե… հնարավորինս վերացնե՞լ նման մարդկանց, արմատախի՞լ անել այդ տատասկներին: Բայց ո՛չ, տատասկ չէ մարդը՝ թեկուզ ամենավատը: Տատասկ է նրա կերածն ու մարսածը կամ չմարսածն ու կոկորդին կանգնածը: Քանզի աստվածային է մարդը, իսկ կերակուրը ոչ միշտ է մանանա:  Իսկ կերակուրը, ինչպես գիտենք, կարող է ստամոքս խանգարել, առողջ մարդուն թունավորել: Ու կան դեպքեր, երբ չուտելուց խոց է գոյանում: Հետևաբար՝ ստամո՜քսն է պետք բուժել:
Իսկ ինչպե՞ս բուժել, հարկ եղած դեպքում խոցը հեռացնել՝ ապրելու համար, կծկված քարշ գալուց պրծնելու համար:  
Նախ և առաջ մաղթել մարդուն հզոր լինել ու ինքն իրեն խոստանալ. << Ես չեմ կորչելու՝ հանուն Հոր և Մարդու>>: Իսկ չկորչելու համար մենք կմաղթենք մարդուն Մարդ լինել իրոք՝ հոգով, սրտով ու գործերով: Մաքուր պահել իր ներքինը իր Հոր համար: Քանզի Հայրը դա Մարդն է, իսկ մենք ամենքս որդին ենք Մարդու: Աստված մարդուն ստեղծելիս դրեց մասնիկն իր մեր մեջ: Մարդը կոչված չէ հիասթափվելու, հուսալքվելու, չհավատալու, նսեմանալու, ստրկանալու, նենգանալու, սատանայապաշտ դառնալու համար: Մարդը գերագույն նպատակն է, վերասլաց կատարելություն, որին ձգտելու ենք մենք բոլորս: Իսկ մեր ձգտումներում մեզ պետք է ստամոքսի բուժում: Ստամոքսի բուժման համար նախ և առաջ առողջ սնունդ, մարդկային սնունդ՝ զերծ ամեն կեղտից, փոշուց ու ցեխից, որը վաղուց ստամոքսի պատերից ներս է թափանցել, հոգիներն անցել, տիրել է մարդուն, դարձրել անասուն, թաղել ցեխերում, հավատացնելով, թե Մարդ չէ մարդը, այլ մի ճիճու է, լպրծուն մի որդ, անընդունակ ամեն լավ բանի և առաքելության՝ հզոր լինելու, առողջ սնվելու ու լավ ապրելու, վերելքներ անցնող ու վեր սլացող  մարդկայնության:

Է՜հ, իմ ընկեր, ես դեռ չեմ տեսնում մտքերիս բարձրաբերձ լեռան վրա գոյացած թուխպերից առկայծում, մի շանթ կամ որոտ, թեև հույս ունեմ, հավատում եմ շատ: Քանզի որոտն այդ դու պետք է լինես, դու պետք է լինես և՛ շանթ և՛ շանթարգել: Լինես մի կայծ և առկայծես հանուն Հոր և Մարդու: Դու պետք է երդվես, որ չես կորչելու ու պետք է երդվես հանուն մարդկության ու մարդկայնության պայծառ գալիքի, վառ լույսի համար:

Комментариев нет:

Отправить комментарий