четверг, 17 июля 2014 г.

Ես մերժում եմ սերը



Մերժու՛մ եմ սերը, քանզի սիրել եմ,
Սիրել եմ անչա՜փ ու նվիրվել եմ,
Սիրտս եմ բացել ես անկեղծորեն,
Ու վե՜րք եմ ստացել դրա փոխարեն:
Մերժու՛մ եմ սերը, սերը ցավո՜տ է,
Փշոտ մի վարդ է սերը ինձ համար,
Թեև հրաշք է վարդն այդ անչափ:
Ապրել եմ մե՜ծ սեր, սիրով եմ ապրել,
Բայց ի՞նչ եմ ստացել դրա փոխարեն:
Վարդ եմ ես տվել, բայց փուշ եմ ստացել,
Կյանքս նվիրել ու հուր եմ ստացել,
Սիրո առաջ եմ ես ծնրադրել,
Մեջքիս հարված եմ ես ուժգին ստացել,
Ու ես մերժու՛մ եմ…
Ու ես մերժում եմ սե՜րն աստվածային,
Թող որ ես այրվեմ կրակների մեջ
Գեհենում անվերջ սիրո փոխարեն…
Քանզի սիրել եմ, սիրով ապրել եմ,
Սերս եմ տվել ու սուր եմ ստացել,
Մեջքիս հետևում սուր ցավ եմ ստացել:
Իսկ արցունքնե՞րս, պաղ աղբյուրի պես
Սրտիս միջով հոսել են անվերջ,
Բայց ցամաքել են պաղ աղբյուրներս,
Ու էլ չի լսվում կարկաչյուն մի ձայն,
Այլ բարդիներն են աշուն սոսափում:
Աչքերս վաղու՜ց սառել են արդեն,
Սիրո սպասումից հավետ սառել են,
Ու ես մերժու՛մ եմ պարգևն աստծո,
(Ներիր ինձ աստվա՜ծ)
Քանզի սիրե՜լ եմ, սիրել եմ անհագ,
Սիրուց այրվել եմ բուխարու նման,
Սակայն հանգչել եմ, չորացել կամաց,
Աշնան պաղ քամուց տերևի նման,
Խաշամ է դարձել սերս սրտիս մեջ:
Ու սերն հարթել է մի նեղ արահետ
Դեպ ունայնությու՜ն ու անսերություն:
Սիրտս քարացել, վաղուց սմքել է,
Բայց պիտի այրվեր ու այրեր սիրով,
Քանզի ես դեռ կամ, ապրում եմ հիմա՛,
Տակավին փթթուն հասակս է հիմա՛,
Բայց ես նման եմ լացող ուռենու,
Քանզի հառել եմ հայացքս ներքև,
Ու ինձ չի հուզում աշխարհը համայն,
Քանզի մերժու՜մ եմ, ինչպե՞ս չմերժեմ
Սերը կործանող, սիրտս տրորող,
Սե՛րն աստվածային ու նվիրական:


Комментариев нет:

Отправить комментарий