среда, 16 июля 2014 г.

Պարզապես


Քաղցր պատկերդ աչքերիս առաջ,
Արեգակի պես շողում է կարծես,
Շողերով տաքուկ սիրտս հալեցնում,
Քնած հրաբուխ արթնացնում իմ մեջ:

Աչքերդ չքնաղ լուսիններ են մեծ՝
Գիշերվա մթնում փայլում են անշեջ,
Լույս են ճառագում` ճամփա ցույց տալիս,
Որպես ուղեցույց լուսեղեն փարոս:

Վարսերդ շքեղ իջած ուսերիդ՝
Լանջերդ են ծածկել մետաքս շղարշով:
Իսկ քո մարմի՞նը, սլա՜ցքդ հանդարտ,
Նմանը չկա՝ հաստատ իմանաս:

Ու կարծես լինես, չէ՜, դու հաստատ կաս
Որպես մի փերի, չքնաղ դիցուհի՝
Ծնված փրփուրից Էգեյան ծովի:
Դու կարծես լինես չքնաղ Աֆրոդիտ:

Չէ դու հաստատ կաս, բայց ոչ Աֆրոդիտ,
Դու այն ես հաստատ, որ դեռ չի ծնել
Քեզանից առաջ ու չի ծնելու քեզանից հետո
Բնությունը մայր:

Մի՞թե դու Նա ես ով մեծ տիրուհի,
Որին գերի են դառնալու սրտեր
Հազար ջահելի, ջիվան տղերքի:

Որոնք խելագար թիթեռի նման
Կգան դեպի քեզ չքնաղ Ա՜խթամար,
Բայց նրանք կայրեն թևերը իրենց՝
Տակավին չհասած սիրածին իրենց:

Չէ՜, դու հաստատ կաս,
Բայց ոչ Ա՜խթամար՝ չքնաղ գեղուհի,
Դու կաս ավելին՝ նիմֆա բաղձալի,
Զևսին արժանի սքանչելի փերի:

Չէ՜, դու կաս պարզապե՜ս,
Պարզապես… դու կաս այն՝ ինչ որ դու կաս,
Դու կաս պարզապես այն՝
Ինչ քեզ ծնել, սնել է մայրդ՝ մայրդ սիրասուն:

Դու կաս միակը միակն աշխարհում,
Պարզապես դու կաս՝ հասարակ աղջիկ,
Աղջիկ մի սիրուն՝ հասարակ այնչափ,

Որ գեղեցիկ է պարզությամբ անչափ:

Комментариев нет:

Отправить комментарий