вторник, 12 августа 2014 г.

Աղոթք


Տեր աստված դու կա՞ս,
Ու եթե դու կաս
Ինչու՞ են մարդիկ տանջվում անվերջ,
Ինչու՞ նոր բացված մանկան աչքերը
փակվում են արդեն:
Ինչու՞ են մարդիկ մեռնում, մորթվում:
Սա է քո սերը՞:
Սա՞ է քո կյանքը բաշխած աշխարհին:
Սա՞ է օրենքը քո աստվածային,
Երբ Կայենները Աբել են մորթում,
երբ սատանան է գլուխ բարձրացնում,
Ու երբ քո որդին՝ քո խոնարհ ծառան
Գլուխն է դնում գայլի սկուտեղին:
Սա՛ է աշխարհը, սա են և մարդիկ,
Նրանք՝ մարդակե՛ր, մարդիկ չե՛ն ծնում,
Նրանք մարդկային մսով են սնվու՜մ,
Նրանք չեն սիրում մարդուն որպես մա՛րդ,
Մարդկային միսն են նրանք միշտ պաշտու՛մ:
Վանդակում պահած բորենուն, ահա՛,
Կրկին տալիս են իր բաժին միսը
Պոռնիկ Եվրոպան՝ ծերացած պառավ,
Ու հանրությունը վեհ, համամարդկային
Ու միշտ մարդասեր:
Թող որ ես թքնեմ ձեր պիղծ ճակատին,
Որին չի փայլում աստղը մարդկային:
Տեր աստված, ահա՛, դիմում եմ ես քեզ՝
Տե՜ր, եթե դու կաս՝ շանթի՛ր, մոլեգնի՛ր,
Սրբի՛ր աշխարհը մարդկանց ոհմակից,
Օձերի կծկից անչափ թունավոր,
Սրբի՛ր անխտիր, ու եթե պետք է՝
Սրբիր դու ջրով համաշխարհային,
Թող որ հենց հիմա վերանա մարդը
Երկրի երեսից, վերանա անդարձ,
Քանզի արժան չէ նա մարդ կոչվելու,
Քանչի չի սնվում մարդկային մսով
Մարդը քո ստեղծած՝
Այսպես է գրված, այս է պատվիրված:

Комментариев нет:

Отправить комментарий