четверг, 28 августа 2014 г.

* * *


Այսօր, առավել քան երբևէ, մենակ եմ: Նստած կարդում եմ: Կտրվել եմ աշխարհից ու իրականությունից: Ապրում եմ գրքիս հերոսների կյանքով: Համենայն դեպս այդպես կարծում եմ կամ էլ ուզում եմ:
Փոքր ինչ հարբած եմ... Ու գրքիս միջով, նրա տողերի տողատակերով, անցնում եմ առաջ, գալիս եմ քեզ մոտ, կանգնում եմ գլխիդ ուղիղ վերևում՝ հսկում եմ քունդ: Ու երազում եմ էլի՛ քո մասին, էլի ու էլի՜, էլի՜ քո մասինՈւզում եմ քնքուշ համբույրս  թողնեմ, վախենամ քունդ հիմա խանգարեմ
* * *
 Երեկ, երբ տարված էի մի գողտրիկ անկյուն փնտրելով, առավել սթափ չէի քան այսօր: Քանզի այսօր զգում եմ, որ դու ինձ պետք ես, օդի պես ես պետք: Որ գիշերս ճնշող է, օդը հեղձուցիչ, շունչս տաք սաունայի գոլորշու նման վառում է ներսս... Բոհեմական գիշերվա համար պակասում ես դու՝ ներկայությունդ:
Բայց գիտես, թեթևակի արբեցումն ավելի սթափ է դարձնում մարդուն: Ստիպում է մտածել: Մտածել արա՜գ, առանց շնչելո՜ւ... խեղդվելու չա՜փ: Հոգիդ՝ աստծուն ուղարկելու չա՛փ:
 Սո՜ւնչս կտրվեց...
 Մտքերս, քարերի նման իրար շփվելով, կայծեր են տալիս
* * *
Ես այսօր չեմ տեսել նրա պատկերը: Նրա գեղեցիկ դիմագծերն այսօր աչքիս չեն երևացել, թեև նրանք երբեք ինձ չեն էլ լքում, նրանք`իմ բաժին սրբապատկերից դեպ ինձ են գալիս ու հաճախակի խանգարում են անգամ տեսնել ոտքերիս խփվող քարերը, երբ քայլում եմ երեկոյան փողոցով՝ փողոցի լույսերի ներքո: Հենց այդ պատճառով ես խուսափում եմ երեկոները քայլել փողոցով... Չլինի թե մի քար, կամ մի փոս ինձնից խլի երազանքներս` քեզնով ապրելու, քեզնով տարվելու ու քեզ տենչալու փափագս խլի՝ կյանքիս նոր բացված գիրքը փակելով: Ու պատկերացրու՝ մի քա՛ր հասարակ, մի անշնչունչ, անպատկառ մի քա՜ր ( նաև էությամբ)... խլում է քեզնից քո քաջ ասպետին, կյանքիդ միակին, քո թագավորին, ով պատրաստ է Հեկտորի նման նետվելու մարտի հանուն Իլիոնի՝ անչափ սիրելի: Իլիոնն ես դու ի՜մ, միլլիոնն ես դու ի՜մ, միլլիարդը դու ի՛մ, սրտիս զարկերի անվերջությո՜ւնն ես : Անմատույց պարսպով պատված իմ սի՜րտն եսսերն ես իմ հզո՜ր ու նաև մեղմի՜կ
Քունս տանում է: Բայց մտքերս մարտնչում են կիսափակ աչքերիս բարիկադներում գտնվող երազների դեմ: Մտքով գնում եմ Փարիզ, որտեղ քիչ առաջ անձրև էր ու ... մարդկանց հոգսե՜ր, հոգսե՜ր:
Ես մշուշոտ մի բան եմ երազում: Ինչ լա՜վ կլիներ...
Ա՜խ ինչ լավ կլիներ քայլեինք ես ու դու... անձրևի տակ, փողոցի լույսերի ներքո, երեկոյան, Փարիզի ավենյուներով... Թևանցուկ կամ իրար գրկած: Անձրևն իջներ պա՜ղ ու միալար:
Անձրևը երգեր քեզ սերենադներ ու ես գտնելով, ու ես տեսնելով քեզ մարմնիս հպված, օ՜ իմ թռչնակ՝ անձրևից թրջված, երբեք չուզեի քեզ օ՜դ թռցնել աղավնյակի պեսու նայել ճախրիդ: Այլ հակառակը, գրկել քեզ ուժգի՜ն, ուժգի՜ն: Անգամ, ցավագի՛ն, այնքան ցավագին, որ ակամայից զգայի սրտիդ թմփոցը մեղմ ու միալար անձրևի նման:  
Տեսիլք է միթե՜
Ու այդ միջոցին փակեինք մենք մեր աչքերը թրջված մեր թարթիչներովու, երբ բացեինք մենք մեր աչքերը Փարիզը լիներ մեզանից հեռու, իսկ մենք լինեինք մի սև տիրույթում, որտեղ փայլում են իրեր ոսկեգույն, չգիտես՝ աստղե՜ր են, ի՜նչ են, թե զարդեր պես-պես:
Թե զարդեր լինեն ես կնվիրեմ ամենապարզը, ամենանուրբը, ամենիցանպաճույճը քե՜զ կնվիրեմ: Թող որ զարդարի քո պարանո՜ցը:
Ես ճոխություններ չեմ սիրում, բնա՜վ, դու ես իմ միակ, իմ աստվածային ճոխությունը սոսկ:
Թե աստղեր լինեն՝ քե՜զ կնվիրեմ ամենից հեռուն, ամենաաղոտ լույսով փայլողը: Քանզի հենց դու ես աստղն իմ կյանքի: Թող այն զարդարի անբիծ պատկերդ, ճակատիդ փայլի:
Բայց հարբած լինելն այնքան էլ լավ չէ, մեկ էլ տեսնում ես հենց երազանքիդ, քո նվիրական պատմության կեսի՜նհայտնվում է նա ոչ տեսիլքի պես,այլ հենց քո ներսից,որպես մի արձան,որին փորձում եմ շունչ տալ ես կրկին Պիգմալիոնի պեսաշխարհին ի տես......միայն ինձ համար....


Комментариев нет:

Отправить комментарий