суббота, 23 августа 2014 г.

***


Քո՜ աչքերը, քո աչքե՜րը,
Ի՜մ աչքերին, իմ աչքերի՜ն
Հանդիպեցին ա՛յս պահին,
Քո հայացքը իմ հայացքում՝
Իմ հայացքի թունդ խավարում
Լույս ճառագեց ա՛յդ պահին:
Քո՜ շուրթերը, քո շուրթե՜րը
Ի՜մ շուրթերին, իմ շուրթերի՜ն
Հանդիպեցի՜ն ա՛յդ պահին,
Քո՜ մամինը, քո մարմի՜նը
Ի՜մ մարմնին, իմ մարմնի՜ն
Սիրով փարվե՜ց այդ պահին...
Ի՜մ մտքերը, իմ մտքե՜րը,
Քո՜ մտքերին, քո մտքերի՜ն
Խառնվեցին այդ պահին...
Ու խռնված մեր մտքերից
Ինչե՜ր ասես չծնվեցին
Հենց ա՜յդ պահին:
Ու այսպես, ահա՛,
Ես ինքս քո հետ կամ էլ դու իմ հետ,
Ու մենք միասին, թևառթև անցանք
Հաջորդող ժամին՝ մինչև արշալույս,
Մինչև նոր օրը, մինչև նոր հույսը՝
Լուսի՜ն տիրուհի, որ քեզ կտեսնեմ
Նոր օրում բացված, լույսով ողողված՝
Աչքերիդ լույսով` հոգիս ջեմացնող,
Աչքերիս խորունկ խավարով անցնող

Սիրտս մերկացնող…

Комментариев нет:

Отправить комментарий