вторник, 26 августа 2014 г.

Ատում եմ սուտը

Ատո՜ւմ եմ սուտը,
Այդ հոգիս կրծող թշնամուն ատում եմ անչափ:
Զզվում եմ կյանքից՝ կյանքից այն տականք,
Որտեղ որ սուտն է միշտ թագավորում:
Սուտը քանդո՛ւմ է…
Քանդում է սյունե՛ր, քանդում է սրտե՜ր,
Հոգի է քանդո՛ւմ…
Ամենը փոշի դարձնում է փութով:
Սերն էլ եմ ատում, ատում եմ սերը,
Եթե սյուներն իր ստի՛ց են շարված,
Ստով շաղախված սյուներ են դրանք:
Ատում եմ մարդկանց՝ մարդկանց ստախոս,
Հոգին են ծախում միշտ սատանային,
Ատում եմ անգամ այն սուտը որին…
Մարդիկ փրկարար սուտ են անվանում,
Փրկություն չկա ստից կեղծարար,
Փրկություն չկա՜, քանդում է ամե՜ն
Ամե՜ն մի բարիք, սուտը չարի՛ք է,
Այն խենթացնում է, օ՜, ո՛չ, խելառ է դարձնում,
Մոլագա՜ր, մի գի՛ժ, մի ի՜ժ է դարձնում
Սուտը միշտ մարդուն:
Ինչպես որ ինձ է նա հիմա տանջու՜մ,
Հոգիս կրծո՜ւմ է ձեր սուտը, մարդի՛կ,
Չեմ ուզում ստե՛լ, սուտը ես լսել,
Սուտը ուժեղ է, այո՛, ես գիտե՛մ…
Բայց ի՜նչ է մնում, գուցե հանձնվե՞լ,
Գուցե վստահել իմ պարանոցը
Մի հաստ պարանի՞…
Գուցե վերանա՞մ, համբարձվեմ վերև՞,
Անցնեմ ոլորտներ ու հասնեմ երկնի՞ն,
Որտեղ էլ չկա խաղի կանոններ
Ստից մեզ տրված ու ստից գրված,
Որոնք գրված են խախտելու համար…
Թերևս կա ելք, գուցե շատ դժվար,
Գուցե անմատույց, բայց կա, իմացե՛ք,
Պարզապես պետք չէ խաղալ կանոնով,
Որը որ սուտն է մեզ տվել սիրով,
Պարզապես պետք է հանենք դիմակը
Մեզ ստից տրված՝ մաշկին ագուցված,
Անտեսել բալն այս դիվական ստի,

Որում պարում ենք դարերից ի վեր:

Комментариев нет:

Отправить комментарий