пятница, 22 августа 2014 г.

Վերնագիրն էլ սուտ է

Սո՛ւտ, սո՛ւտ, սո՛ւտ: Ամենուրեք սո՜ւտ: Սուտը մթագնել է աշխարհը: Մարդիկ դարձել են խավարասեր, ստապաշտ: Մարդկային պատմությունն է սուտ: Հասարակ աթոռից մինչ փիլիսոփա՝ ամենը սուտ է, բոլորը ստում են: Անգամ իրենց զգացմունքերում են մարդիկ խաբում: << Աստված ստեղծեց աշխարհը ոչնչից>>՝ միգուցե նա աշխարհը ստեղծեց հենց ստից ու ստից՝ հենց այնպես, իմիջիայլոց, այլապես ինչո՞ւ է ամեն ինչ այսքան ստով պարուրված: Միգուցե նա էլ ստեց, կամ, միգուցե, մենք ստեցինք, երբ ասացինք. << աստված ստեղծեց աշխարհը ոչնչից>>: Ամեն դեպքում սուտն ու կեղծիքն են տիրել մեզ արարման օրվանից, ստից պետք է ազատվել: Մարդկային էվոլյուցիան առաջ է անցել, բայց մնացել ստի մեջ: Վերջապես մի օր մենք պիտի չստե՛նք, ազնիվ լինենք ինքներս մեր առջև: Սկսենք սրանից՝ չխաբենք ինքներս մեզ: Ու, թե աշխարհն էլ կործանվի, թող որ կործանվի, քանզի այն ստի աշխարհ է, ստից աշխարհ է:
Իսկ միգուցե ես եմ Ձեզ ստո՞ւմ, հենց հիմա՛: Օգնիր Տեր-արդարություն: 

Комментариев нет:

Отправить комментарий