четверг, 11 сентября 2014 г.

Միակը դու իմ


Դու՝ իմ հեռավո՜ր, դու՝ իմ աննմա՜ն,
Դու՝ իմ աստղիկ մթին երկնքում,
Դու՝ իմ գողտրի՜կ, ծածո՜ւկ երազանք,
Իմ միա՜կ բերկրանք,
Դու՝ իմ պարտեզում բացված մի ծաղիկ,
Իմ հո՛ւյս ու հավատ, իմ պայծառ գալի՛ք,
Իմ կյա՜նք, իմ թախի՜ծ ու իմ երազանք,
Քեզ շա՛տ եմ սպասել, ապրել առանց քեզ,
Միևնույն պահին՝ քեզանով ապրե՜լ,
Ու գիշերներս դարձրել ցերեկ,
Սե՜րդ ցանկացել, քե՜զ պատկերացրել,
Մեր հանդիպումը անվե՜րջ տենչացել,
Ու մեր ձեռքերի իրար խաչվելը
Թաքուն երազել,
Մեր հայացքների իրար բախվելը
Ու մեր աչքերում մեր իսկ սրտերի
Սուզվե՜լը զգացել,
Իմ անապատում քե՛զ եմ ցանկացել,
Պապակ շուրթերով անունդ տվե՜լ,
Ու անվե՜րջ, ընդմի՜շտ քեզ եմ փափագել,
Դու իմ կենարար հեղուկն ես եղե՛լ,
Իմ կյանքն ես եղե՛լ, երբ դեռ չես եղել,
Բայց հիմա դու կա՜ս,
Դու կաս առավե՜լ, քան թե եղել ես,
Դու իրական ես,
Դու իմ լուսի՜նն ես մթին գիշերում,
Իմ լուսատուն ես դու հիմա դարձել,
Ու ես տարվել եմ, սի՜րտս եմ տվել,
Ու սիրուդ գերին եմ անդարձ ես դարձել,
Սիրուդ ծարավ եմ հավետ մնացել,
Ու միշտ կմնամ քանի դեռ լինե՛մ,
Սրտիդ ասպետը հավե՜րժ կլինեմ,
Իմ սե՜ր անմոռաց, իմ սե՜ր թանկագին,
Քանզի արյո՛ւն ես իմ երակներում,
Քանզի ապրում ես դու միշտ իմ սրտում,
Քանզի մտքերս քեզնով են թռչո՜ւմ,
Իմ թևե՜րն ես դու, ապրի՛ր դու իմ մեջ,
Սիրտս սնամեջ լցրու դու քեզնով

Իմ կյանքի աղբյուր, իմ ծարավ աղբյուր:

Комментариев нет:

Отправить комментарий