воскресенье, 14 сентября 2014 г.

Արևին


Ամեն մի օրս բացվում է քեզնով,
Ամեն նոր օրս ապրում քեզանով,
Քեզանով շնչո՛ւմ, քեզանով արբո՛ւմ,
Քեզնով հիանում, անվե՜րջ փափագում
Ժպիտդ տեսնել, քո ձա՜յնը լսել,
Բա՜րևդ առնել իմ պայծառ արև:
Իմ արևն ես դո՛ւ, ինձ կյանք ես տալիս,
Իմ մատաղ կյանքը քեզնով ես լցնում,
Բայց ինչպես ջրհոր, որն հատակ չունի,
Այնպես էլ սիրտս, տե՛ս, հատակ չունի,
Անվերջ լցվո՜ւմ է ու լցվում քեզնով,
Շողերդ շորթո՛ւմ ու պահում ծածուկ
Նա իր ծալքերում, հոլովույթներում,
Քեզ ձոնվող ամե՜ն, ամեն մի տողում:
Ու կարծես լինեմ մի փոքրիկ ծաղիկ,
Մի նո՜ւրբ ձնծաղիկ՝ ձյուներից ելած,
Պայծառ շողերիդ անչափ կարոտած,
Քանզի էապես ձնծաղիկ եմ ես,
Որը կարոտ է անվե՜րջ արևի, նրա շողերի:
Բայց և մի վա՛րդ եմ բացված քեզ համար,
Քանզի ապրում եմ միայն քե՛զ համար
Ապրում ու շնչում միայն քեզանո՜վ
Իմ պայծառ արև, շողաշա՜տ արև:
Ու հաստատ գիտեմ, մի բան լա՜վ գիտեմ՝
Ստեղծվել ենք մենք մեկմեկու համար,
Արևը՝ վարդի, իսկ վարդն՝ արևի՜,
Քանզի անշուք է կյանքն առանց արև,
Թեկուզ արևը կարող է դրժել,
Նայել վերևից ու այսպես ասել.
<< Արևը մե՛կն է, վարդերը՝ տարբե՜ր>>,
Ու թողնել ինչպես ձնծաղի՜կը նուրբ,
Այնպես էլ վա՛րդը բացված պարտեզում՝
Արևի անվան սիրո պարտեզում:
Բայց ես սիրում եմ քեզ պայծա՜ռ արև
Ու, երբ չեմ տեսնում կարոտում եմ քեզ,
Օրս մթնո՛ւմ է, կյանքս դառնում է
Թուխպերով պատված անշո՜ւք տեսարան,
Անվե՛րջ մայրամուտ դառնում է կյանքս,
Ու ինձ փրկում է միայն հավատը,
Որ կանցնեն օրե՜ր, օրեր միգամած
Ու իմ արևը թուխպերի միջից
Կծագի նորի՜ց, ու կասի բա՜րև,
Ու վարդն իր հերթին կասի արևին.

<< Բա՜րև քեզ արև, իմ կյանքի արև՛>>:  

Комментариев нет:

Отправить комментарий