четверг, 18 сентября 2014 г.

Ի՞նչ եմ ես արել


Ի՞նչ եմ ես արել, ի՞նչ եմ քե՛զ արել,
Ամեն մի բառդ օրհնանք է դարձել,
Ամեն ժպիտդ երազ է դարձե՜լ,
Կյանքս զարդարել
Թե ինչ եմ արե՜լես այդ չգիտեմ,
Բայց ես լա՜վ գիտեմ, թե ինչ ես արել,
Հա՛, հենց դու՜, ի՛նքդ, քո թեթև ձեռքով:
Սի՛րտս ես առել ու քեզ հետ տարել,
Թաքուն պահել ես ու քո մատներով
Անվերջ սեղմո՜ւմ ես ու անվե՜րջ ճզմում,
Ուզում ես տեսնել արդյո՞ք կցավի,
Արդյո՞ք կփախչի նա քո ձեռքերից,
Բայց դեհակառակ քո իսկ ցանկության,
Անվե՜րջ հպվում է ու անվե՜րջ փարվում
Նա քո մատներին, նա սե՜ր է փնտրում
Քո նուրբ ձեռքերում, նեկտա՛ր մատներում:
Ու, երբ սեղմում ես ու անվերջ ճզմում,
Միայն ժպիտ է միամիտ սիրտս
Քո դեմքին տեսնում,
Միայն երա՜զ է անվերջ նա տեսնում
Հայելանման քո լույս աչքերում:
Դե ինչ, սեղմի՛ր, քամիր դու սի՛րտս,
Մե՛կ է, չի՛ քամվի, մե՛կ է, չի՜ սմքի,
Քանզի անվերջ է երա՜զն էլ, կյա՜նքն էլ,
Քանզի լեցուն է երազը սիրով
Ու կյա՛նքս սիրով, իսկ սիրտս քեզնով:




Комментариев нет:

Отправить комментарий