воскресенье, 28 сентября 2014 г.

* * *






 Աստծուց ոչինչ ես չե՛մ խնդրում,
Միայն քեզնից սե՜ր եմ ուզում,
Կյանքիս համար իմա՜ստ փնտրում,
Մութ օրերիս լո՛ւյս աղերսում
Ու խավարում ես խարխափում,
Սրտիդ ճամփան եմ որոնում:
Քեզ եմ հիմա միա՜յն սիրում,
Անմնացորդ քե՜զ նվիրվում
Ու կյանքովս պարտավորվում,
Սիրող սրտով քե՛զ եմ երդվում.
<< Քանի կամ դեռ կողքիդ լինում,
Քեզնով ապրո՛ւմ, քեզնով շնչո՛ւմ,
Ամեն շունչս շնչի՜դ խառնում,
Սրտիդ զարկով երջանկանո՛ւմ,
Երջանկության իմ սափորում՝
Սիրո հնձան իմ մե՜ծ սրտում
Պահված գինին սիրո՜վ ըմպում,
Քեզնով արբած սե՜ր բղավում,
Կյա՛նքս, սի՛րտս, միտքս ու հոգի՜ս
Հավետ քեզ եմ ես ընծայում:
Ու քո քայլին ես համաքա՜յլ,
Իսկ երբեմն լո՜ւռ, համրաքա՜յլ,
Կյանքի նեղլիկ կածաններով
Նաև քայլե՜լ եմ խոստանում:
Ինչպես մթին գիշերներում,
Նաև ամեն քո մի օրում
Արևից վառ լո՛ւյս պարգևում,
Պայծառ օրվադ լո՜ւյսը լինում,
Թխպոտ օրվադ մշո՛ւշ դառնում,
Անդավաճան քեզ հետևում,
Քո գերին եմ հավետ մնում:
Այս աշխարհի մի անկյունում,
Լինենք շքեղ մի պալատում,
Կամ էլ խղճուկ մի հյուղակում,
Իմ տիրուհուն հար խոնարհում,
Սիրո խոստում ու նվիրում:
Ապագայիդ լույսն եմ դառնում
Ու քո առաջ ծնրադրում՝
Հավետ սեր եմ քեզնից հայցում:

Комментариев нет:

Отправить комментарий