понедельник, 29 сентября 2014 г.

* * *


Դուք ինձ թողեք իմ ցեխերն ու կեղտերը,
Դուք ինձ թողեք իմ մեղքե՜րն էլ,
Դուք ի՜նձ թողեք թերություններն իմ սիրելի,
Գրո՛ղը տանի, ձեր կատարելությունը ձե՛զ լինի,
Մարդը մա՜րդ է, երբ ապրո՛ւմ է, սխալվո՛ւմ է,
Քանզի կյանքը լի է քաղցր ու դաժա՛ն,
Բարի ու չա՛ր սխալներով:
Էությունը մարդու լի է սխալներով,
Մարդու կյանքը լի է պատե՜հ
Ու անպատեհ սխալներով ու մեղքերով,
Արդյոք ո՞ւմ է պետք անսխալ, իդեալական կյանք՝
Փաթաթված պարանոցին մեր մարդկային,
Արդյոք ո՜ւմ է պետք այն կյանքը,
Երբ մարդ չունի և ընտրելու իրավո՛ւնք:
Սխալվելո՛ւ, ճի՛շտ գործելու, թացը չորից տարբերելու
Ու սիրելո՜ւ, չսիրելո՛ւ, այս աշխարհը կործանելու,
Նրա տեղում մի նո՛ր աշխարհ՝ ի՜ր աշխարհը
Կառուցելու իրավունք:           
Թողե՛ք դուք ինձ իմ մեղքերն ու կեղտերը,
Թողե՛ք դուք ինձ մեքենայի նման կեղտոտ,
Թողե՛ք դուք ինձ ինչպես որ կամ,
Իմ մեղքերին ու կեղտերին, սխալներին ձեռք չտա՛ք:
Իմ մեղքերն ու կեղտերը, իմ սխալներն անկրկնելի՜
Թանկ են ձեզնի՛ց, իդեալական ձեր մտքերից ավելի՜,
Թողեք դուք ինձ իմ վերքերը՜ սիրելի,
Իմ վերքերը սիրող սրտի անտանելի՛,
Ապրում է նա՜, ապրում-սիրո՜ւմ ու տանջվում,
Հաճախ սխալներով է լեցուն լինում,
Բայց ապրում է, անվե՜րջ սիրում:
Ուրեմն թողեք և սերս ինձ սխալներով գուցե և լի,
Քանզի մա՛րդ եմ, ապրում եմ ես ավելի՜,
Քան իդելական մի էություն անդրդվելի,
Թողեք կյանքս ապրեմ այնպես ինչպես ի՛նձ է հաճելի,

Թողեք կյանքս սխալներով ապրեմ լի՛:

Комментариев нет:

Отправить комментарий