вторник, 23 сентября 2014 г.

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ


Քեզ ի՞նչ ասեմ, ի՞նչպես ասեմ...
Ի՞նչպես պատմեմ սրտիս տիրած,
Մանանայի նման երկնից իջա՛ծ
Աստվածային լույսով օծվա՛ծ
Սիրտս ճեղքած սիրո՜ մասին,
Անվերջ հույս է նա առկայծո՛ւմ,
Բայց առավել լո՛ւյս ճառագում,
Անվերջ հավատ է նա սփռում
Ու առավե՜լ նա քեզ սպասում:
Նեղացած էր սիրտս մի պահ...
Բայց առավել հիվանդացա՛ծ,
Գիշերուզօր նա սպասում էր,
Ու առավել քե՛զ էր տենչում,
Ու քեզ կանչում սիրո ձայնո՜վ,
Սրտիս ձայնով սրտի՜դ կանչում,
Իր վիճակն է ի ցույց դնո՛ւմ:
Կարծես լինի նա աճուրդո՛ւմ,
Իսկ գնորդը մե՛կն է միայն,
Ու գնորդի տված գինն էլ,
Մե՛կն է, անշուշտ:
Սե՜ր է կոչվում գինն այդ անչափ,
Որ տրվում է անմնացորդ,
Սիրո դիմաց՝ սեր է տրվում,
Սրտի դիմաց՝ սիրտ է բացվում,
Լույսի դիմաց՝ լույս է ծագում,
Հոգիներ են իրար գրկում:
Իրար գրկում սե՜ր վայելում,  
Իրար փարվում մութ գիշերում,
Ու չեն ուզում նո՜ր բաժանում,
Նրանք մեկ են ընդմիշտ դառնո՛ւմ,
Երկուսը մեկ Մե՛նք են դառնում,
Սարե՜ր շրջում, երկինք ելնո՛ւմ,
Օլիմպոսո՜ւմ իրենց բազմում,
Աստվածներ են նրանք դառնում,
Իրենց պատառ երկրին տիրում,
Մարդկանց գերում ու շղթայո՛ւմ,
Սիրո անհո՜ւշ զնդանում են
Հավերժ պահում:
Անհուշ սիրո այդ զնդանում
Սե՜ր են ապրում, սե՜ր վայելում,
Սիրուն անվերջ գերի՜ մնում,
Քանի կան դեռ չե՛ն տրտնջում
Ու միմյանցից չե՛ն բաժանվում
Ու չեն հոգնո՜ւմ, քանզի սերն է
Միավորում ի մի բերում,
Կյանք պարգևում, քանզի սե՜րն է
Հարատևո՛ւմ, հավե՜րժ տևում,
Անմահության դո՛ւռն է բացում
Մեր սրտերի ու մեր կյանքի

Հորձանուտո՛ւմ: 

Комментариев нет:

Отправить комментарий