вторник, 23 сентября 2014 г.

* * *


Կյանքում լա՛վ է սիրված լինել,
Կյանքը ապրել ու վայելել,
Սիրուն հավետ գերի՛ լինել,
Ու մեռնելիս չվարանե՛լ,
Կյանքդ սիրո՜վ նրան շնորհել,
Սիրտդ վերցնել նրան բաշխե՛լ,
Ու աչերում նրա ապրե՛լ,
Ու շուրթերի՜ն նրա հնչել,
Այդպես ապրել ու չմեռնե՛լ,
Կամ թե ծառան սիրո լինել:
Ես ուզում եմ քեզնո՛վ ապրել,
Քեզնով շնչե՜լ, արտաշնչե՜լ,
Քեզնով թռչե՜լ ու սավառնել,
Երկնի մովում, կապո՜ւյտ ծովում:
Ու թե ընկնել՝ միայն քեզնո՛վ,
Ու թե ելնել՝ էլի՛ քեզնով,
Եվ մոխրանա՜լ քո անունով,
Քո անունով նորե՛ն հառնել:
Քո անունով գրել – երգե՜լ,
Քո անունով տաճա՛ր կերտել,
Քո անունով երկրպագե՜լ,
Երկնել երկի՜նք նաև երկիր,
Ու քեզ համար ներբող երգել
Քո տաճարում ինչպես մի քուրմ,
Ու քեզ ընծա կյա՛նքս անել,
Անունդ տա՜լ ու երազել,

Քո աչերի գիշերներում անհետ կորչել...

Комментариев нет:

Отправить комментарий