вторник, 2 сентября 2014 г.

* * *


Հմայիչ եք դո՛ւք, հմայիչ այնչա՜փ,
Որքան հմայիչ կարող է լինել
Նոր օրվա բացված արևը միա՜յն:
Չքնա՜ղ եք, օրիո՛րդ, չքնաղ եք այնչա՜փ,
Որչափ չքնաղ է մայր մտնող օրվա արևը հիմա:
Գուցե հարցնե՞ք, գուցե…
Ցանկանա՜ք շեշտել Ձեր պատկերն անգին՝
Իմ իսկ վրձինով, իմ նուրբ խոսքերով:
Եվ, ա՛րդ, ես կասեմ ու կպատկերե՜մ
Արևն է չքնաղ, երբ այն նայում է հեռվի՜ց,
Շա՜տ հեռվից…
Երբ բարձրանում է այն հորիզոնի՜ց,
Բարձրանում է այն սարերի վրա, զմրուխտ դաշտերի
Ու… մարդկանց վրա:
Իր հետ բերում էառասպելի հմայքը գերիչ,
Իր հետ բերում է նո՜ր օր, նոր հույսե՜ր,
Նոր կյա՜նք է բերում, նոր հույզեր ու սե՜ր:
Այդպես էլ դո՜ւք եք, ո՛վ չքնաղ օրիորդ,
Դեռ չհայտնված, դե՜ռ…
Գոնե մի՜ քիչ աչքի չզարնած…
Հույսեր եք բերո՛ւմ, հույզե՜ր արթնացնում,
Նոր կյա՜նք եք բերում, ապրելու ձգտո՛ւմ,
Սիրո՜ նվիրում…
Դուք արթնացնում եք առասպելը ի՛մ,
Ինչպես մի հանգած… չէ՛, ոչ թե հանգա՜ծ,
Պարզապես նիրհած հրաբուխ իմ մե՜ջ,
Իմ առասպելի Վեզուվն արթնացնում
Ու ինձ նետում եք հորձանուտի մեջ,
Ձե՛ր իսկ արթնացրած հրաբուխի մեջ:
Ու չեք էլ ասո՞ւմ, դուք չե՞ք մտածում,
Ո՛վ անգութ օրիորդ, որ մի պատանի՜,
Մի սի՜րտ կյանքով լի… կարող է հալվել,
Կարո՜ղ է… այրվել հրաբուխի մեջ,
Ու լավա դառնալ… պարզապես լավա՜,
Որը կարող է ինչպես կործանել,
Այնպես էլ գուցե… կործանվել ի՜նքը,
Սառչելով կամաց:
Է՜խ անգութ օրիորդ, ով անսի՜րտ օրիորդ…
Բայց դուք արև եք և դա լավ գիտե՛ք:
Վերուստ տրված է. << Ձեզ՝ անվերջ փայլե՛լ>>:
Ու դուք փայլում եք, ու դուք չեք տեսնում
Ո՛չ հրաբուխը, ո՛չ առասպելը, ո՛չ կյանքն եք տեսնում,
Եվ ոչ էլ սի՜րտն իմ լավայի փոխվող
Այս ամենը Ձեզ համար վաղուց
Սովորական մի բան է դարձել,
Իսկ Արևն, օրվա ավարտին, անցնում է երկնով
Ու մայր է մտնում...
Ու գեղեցիկ է նա մայրամուտին՝
Ալ կարմիր հագած իր տեսքով շքե՜ղ…
Կարծես անցնում է երկնի պալատում
Վաղուց սկսված հրաշք այդ բալով,
Որպես տիրուհի՜, անմա՜հ թագուհի,
Ու ցույց է տալիս անմա՜հ իր տեսքը…
Այնպես էլ դուք եք գեղեցիկ օրիորդ՝
Անցնո՜ւմ եք բալով, պարո՜ւմ եք՝ բալում,
Շողում ու փայլում, հույզեր արթնացնում,
Բազում աչքեր եք դուք Ձեզ հետ տանում,
Սրտեր եք գերո՜ւմ… թողնո՜ւմ, հեռանո՜ւմ,
Բայց հավե՜րժ մնում…

Комментариев нет:

Отправить комментарий